Պետական բյուջեից եվրոպական ինտեգրման ուղղությամբ տրամադրվելու է 16 միլիոն եվրո

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հաջորդ տարվա ՀՀ պետական բյուջեից նախատեսված է եվրոպական ինտեգրման ուղղությամբ տրամադրել 16 միլիոն եվրո գումար: Իրականացվելիք միջոցառումները կնպաստեն եվրաինտեգրմանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նոյեմբերի 6-ին ԱԺ-ում 2019 թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանն այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը:

«Բյուջեի նախկին նախագծերում եվրոպական ինտեգրման համար առանձին ծրագիր չկար: Շեշտադրվում էին իրականացվող միջոցառումների արդյունքները: Ենթադրվում է, որ դրանք, կնպաստեն եվրաինտեգրմանը: Առանձին ծրագիր չկար այս նպատակի համար: Հաջորդ տարվա բյուջեի համատեքստում համագործակցությունը ևս տեղի է ունենալու բյուջետային աջակցության դրամաշնորհների տեսքով: Հայաստանի իշխանություններն այդ աջակցության շրջանակում հանձն են առել իրականացնել մի շարք միջոցառումներ: Դրանք մեզ ավելի կմերձեցնեն եվրոպական ընտանիքին: Հաջորդ տարվա բյուջեի նախագծում եվրաինտեգրման ուղղությամբ 16 միլիոն եվրո գումար է նախատեսված»,-ասաց Ջանջուղազյանը:

Նա վստահեցրեց, որ այդ գումարը չի օգտագործվելու տվյալ միջոցառումներն իրականացնելու համար: Նախատեսվող միջոցառումների մեծ մասը առնչություն չի ունենա այդ ֆինանսական միջոցների հետ:

Նախարարի պաշտոնակատարը հաջորդ տարվա բյուջեի նախագծի առանձնահատկություններից համարեց այն, որ այն ներկայացվում է ծրագրային ձևով: Նրա կարծիքով՝ դրա հիմքում դրված է «Փողի դիմաց արժեք» սկզբունքը:

Հայերեն العربية English Русский

«Ոսկե գնդակ»-ին այս տարի արժանացան Հարի Քեյնն ու Ալեքսիա Պուտելյասը

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին