ՀՀ մշակույթի նախարարության բյուջեում մեծ փոփոխություններ չեն լինելու

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մշակույթի նախարարությանը հատկացվող պետական միջոցների չափի մեծ փոփոխություն հաջորդ տարում չի սպասվում: Գերատեսչությունը պարզապես ներսում վերաբաշխումներ է կատարել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նոյեմբերի 5-ին ԱԺ-ում 2019 թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանն այս մասին ասաց ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը:

«Պետական բյուջեի նախագծով նախատեսված է ՀՀ մշակույթի նախարարությանը հատկացնել 15 մլրդ դրամից մի փոքր ավել գումար: Բյուջեում մեծ փոփոխություններ չեն եղել: Պարզապես վերաբաշխումներ են տեղի ունեցել: Հիմնական զարգացման ուղղությունը հանդիսանում է մշակութային ժառանգության ծրագիրը: Դրա համար հատկացվող բյուջեն մոտ 3 մլրդ դրամ է: Արվեստների ծրագրի բյուջեն 7.7 մլրդ դրամ է, կինեմատոգրաֆիայի ծրագիրը՝ 815 մլն դրամ, գրքի և գրչության ծրագիրը՝ 1 մլրդ 740 մլն դրամ»,- ներկայացրեց Մակունցը:

Նա ներկայացրեց նաև որոշ վերաբաշխումներ: Մակունցի կարծիքով՝ ֆիլմարտադրության ոլորտում շեշտադրումը պետք է անել ոչ թե թվային, այլ որակական ցուցանիշների վրա: Նա դրանով հիմնավորեց սուղ ռեսուրսների պարագայում հատկացվող միջոցների նվազեցման անհրաժեշտությունը: Սակայն պետք է ունենալ ավելի որակյալ ֆիլմեր:

Արվեստի տարբեր ոլորտներում նոր նախագծերի համար ելակետայինը 40 մլն դրամն էր, նախատեսում են թիրախայինը հասցնել 50-ի: Հատուկ ուշադրություն է դարձվել կերպարվեստի ոլորտին: Նախկինում այն բավականին անտեսված է եղել: Մակունցի կարծիքով՝ այն ավելի մեծ ուշադրության կարիք ունի:

«Բյուջեն պլանավորելիս գերակա ուղություն ենք սահմանել մշակույթ և կրթություն զուգակցումը, մրցութային կարգի ներմուծումը, ինչպես նաև պատմամշակութային հուշարձանների նկատմամբ հատուկ վերաբերմունքը: Այս առումով բյուջեում գրեթե փոփոխություն չկա այն գումարի, որը նախատեսված է մշակութային և կրթական հաստատությունների ծրագրերի համար: Իսկ «Քո արվեստը դպրոցում» նախագիծը մոտ 450 մլն դրամի լրացուցիչ գումար է պահանջելու հաջորդ տարվա համար»,-նշեց նախարարի պաշտոնակատարը:

Բյուջեում առանձնացրել են ներառական ոլորտը: Մարզային ծրագրերին ևս տրվելու է մեծ նախապատվություն: Մյուս տարի նախատեսվում է այն բարձրացնել մինչև իննսուն միլիոնի՝ մոտ քառասուն միլիոնով ավելի:

Մարզերի մշակութային զարգացման ծրագիրը կազմելու է մոտ 270 մլն դրամ: Մակունցը դա համարեց բավականին մեծ ցուցանիշ: Նախարարությունը կրկնապատկել է նաև գրադարանները գրքերով համալրելու ցուցանիշը: Հաջորդ տարի գրադարաններն ունենալու են էլ ավելի մեծ համալրվածություն: Իսկ հուշարձանների պահպանության ոլորտում դրամական փոփոխություն չի լինի:

Հայերեն English

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթի հաղթող Միհալ Ստոչելը հորդորեց երբեք չհանձնվել

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթում հաղթեց Լեհաստանը. Հայաստանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը

Քննչական կոմիտեն քննության առարկա կդարձնի ենթադրաբար ՌԴ-ից հարկադրանքով Հայաստան տեղափոխվող մարդկանց անուններով  ցուցակը

Դատախազությունը Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու միջնորդություններ է ներկայացրել ԿԸՀ

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների կողմից ընտրակաշառք տալու նոր դեպք բացահայտելու մասին

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք․ էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ

ԿԸՀ-ն ընտրողներին հորդորել է քվեարկության օրը կրել այնպիսի հագուստ, որի վրա չլինի ընտրություններում գրանցված քաղաքական ուժերին համադրելի թիվ

Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ վնասվել են ավտոմեքենաներ, տների տանիքներ, ծառեր

ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը

Լավ հանդիպում ստացվեց, սակայն մեր լավագույն խաղը չէր. Եղիշե Մելիքյան