Քաղաքականություն

ՀԱԿ-ը քննարկում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասնակցության հետ կապված հարցերը

1 րոպեի ընթերցում

ՀԱԿ-ը քննարկում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասնակցության հետ կապված հարցերը

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ ազգային կոնգրես կուսակցությունը քննարկում է առաջիկայում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասնակցության հետ կապված բոլոր հարցերը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ-ի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:

«Այս պահին քննարկումների փուլում ենք»- հավելեց Զուրաբյանը:

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կայանալու են 2018թ-ի դեկտեմբերի 9-ին, նախընտրական քարոզարշավը կմեկնարկի նոյեմբերի 26-ից։ Կուսակցություններն ու կուսակցությունների դաշինքները կարող են իրենց հայտերը ներկայացնել մինչև նոյեմբերի 14-ը, ժամը 18։00-ն։ Դրանց գրանցումը ԿԸՀ-ն կիրականացնի մինչև նոյեմբերի 19-ը, ժամը 18։00-ն։ Քարոզչության ժամանակահատվածը նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 7-ն է։ Ընտրական օրենսգրքով սահմանվել է 12-օրյա ժամկետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում