Քաղաքականություն

ՀՅԴ-ն խորհրդարանական ընտրությունների նախընտրական ցուցակի վերաբերյալ դեռ որոշում չունի

1 րոպեի ընթերցում

ՀՅԴ-ն խորհրդարանական ընտրությունների նախընտրական ցուցակի վերաբերյալ դեռ որոշում չունի

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ Յեղափոխական Դաշնակցությունը առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական ցուցակի վերաբերյալ դեռ որոշում չունի:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը:

Հարցին՝ արդյոք կա որոշում, թե ովքեր են ընդգրկված լինելու նախընտրական ցուցակում, Համբարձումյանը պատասխանեց, որ այդ հարցը դեռ քննարկման փուլում է:

« Օրենքով սահմանված ժամկետներ կան, և այդ ժամկետներում ցուցակը կներկայացնենք: Հաշվի առնելով, որ գործ ունենք ռեյտինգային համամասնական ընտրակարգի հետ, քննարկումներն ընթանում են մարզային կտրվածքով»,- ասաց Համբարձումյանը:

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կայանալու են 2018թ-ի դեկտեմբերի 9-ին, նախընտրական քարոզարշավը կմեկնարկի նոյեմբերի 26-ից։ Կուսակցություններն ու կուսակցությունների դաշինքները կարող են իրենց հայտերը ներկայացնել մինչև նոյեմբերի 14-ը, ժամը 18։00-ն։ Դրանց գրանցումը ԿԸՀ-ն կիրականացնի մինչև նոյեմբերի 19-ը, ժամը 18։00-ն։ Քարոզչության ժամանակահատվածը նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 7-ն է։ Ընտրական օրենսգրքով սահմանվել է 12-օրյա ժամկետ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում