ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը «Արմպրոդէքսպո 2018» մասնագիտացված ցուցահանդեսը համարում է ստացված

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը «Արմպրոդէքսպո 2018» մասնագիտացված ցուցահանդեսը ստացված է համարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում Ավինյանը ողջունելի համարեց այն հանգամանքը, որ ցուցահանդեսում ներկայացված ընկերությունների կարողությունները գնալով զարգանում են: «Ընկերությունները, որոնք ներկայացված են այս տարվա ցուցահանդեսում, բավականին կայացած են: Կային փոքր և միջին ձեռնարկություններ, որոնք ունեին հսկայական պոտենցիալ: Մեր կառավարության ամենակարևոր քայլերից մեկը պետք է լինի նման ընկերությունների պոտենցիալը զարգացնելը»,-նշեց նա:

«Արմպրոդէքսպո 2018» ցուցահանդեսին մասնակցում են ավելի քան 70 կազմակերպություններ Հայաստանից, Արցախից, ինչպես նաև Իտալիայից, Ռուսաստանից և Իրանից։

Ցուցահանդեսը կազմակերպվում է 2001 թվականից, նպատակն է ներկայացնել գյուղատնտեսական արտադրության, գյուղատնտեսական հումք վերամշակող արդյունաբերության հնարավորությունները, գնահատել սեփական արտադրանքի մրցունակությունը, ընդլայնել արտահանման հնարավորությունները, հաստատել գործարար կապեր, այցելուներին ու հյուրերին ցուցադրել գյուղատնտեսական և պարենային բարձրորակ ապրանքատեսականի։

«Արմպրոդէքսպոն» կտևի մինչև նոյեմբերի 4-ը ներառյալ և բաց կլինի ամեն օր ժամը 10։00-ից մինչև 18:00-ն:

Հայերեն

Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է ԵԱՏՄ անդամ երկրների ներկայացուցիչների զեկույցին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանը ցանկանում է ազդել Իսրայելի ընտրությունների վրա

Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը մեր կառավարության քաղաքական հանձնառությունն է. Միրզոյան

ԹՐԻՓՓ-ի իրականացումը մտնում է գործնական փուլ. Նիկոլ Փաշինյան

Երևանն ու Պեկինը կընդլայնեն գործակցությունը՝ քաղաքային զարգացման արդյունավետ լուծումների ու հաջողված փորձի փոխանակման ուղղությամբ

Սեպտեմբերին արձանագրվել է գրանցված աշխատատեղերի նոր ռեկորդ․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը

Թրամփը կարծում է, որ ԱՄՆ-ՌԴ-Չինաստան հանդիպումը պետք է նվիրված լինի միջուկազերծմանը

Կառավարությունը զբաղվածության երեք ծրագրերը կմիավորի․ ուսուցման համար կտրամադրվեն մինչև 250 հազար դրամի վաուչերներ

COP17-ի շրջանակում Վարդենիսը ներկայացավ համայնքի բոլոր բարիքներով