Ողջունում եմ իրականացվելիք ստուգումները. Տիգրան Ավինյանն՝ իր ընկերությունում ստուգումներ անցկացնելու մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն անդրադարձել է «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի» կողմից իրեն պատկանող «Իրիգեյթ» ՍՊԸ-ին դրամաշնորհ տրամադրելու հետ կապված տեղեկատվությանը: «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի»-ի կողմից դրամաշնորհ ստանալու հետ կապված ծրագրին ընկերությունը դիմել է դեռևս փետրվարին, գրեթե բոլոր փուլերը տեղի են ունեցել մինչև հեղափոխությունը, իսկ վերջին փուլը տեղի է ունեցել, երբ ես մի քանի օր է փոխվարչապետի պաշտոնում էի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ զրույցում ասաց Ավինյանը:

Նա պարզաբանեց, որ իր թիմին նախապես տեղեկացրել է իր բիզնես գործունեության մասին, որը եղել է շատ թափանցիկ և մինչև հեղափոխությունը՝ շատ արդյունավետ: «Ամբողջական գործընթացը գրասենյակի հետ կապված մենք ներկայացրել ենք, և այն մարդիկ, ում հետաքրքիր է գործընթացը, կարող են ծանոթանալ և տեսնել, որ շահերի բախում չկա: Ես ողջունում եմ իրականացվելիք ստուգումները, քանի որ կարծում եմ, որ նմանատիպ գործընթացներում թափանցիկությունը ամենակարևորն է: Կարծում եմ, որ նեգատիվ պրոցես չէ, և մի քանի խնդիր կլուծվի»,- ասաց նա

Փոխվարչապետը նշեց, որ ընդհանուր առմամբ տարատեսակ նյութեր են հրապարակվել իր մասին, տարբեր պաշտոնյաների մասին: «Ես, այո, որոշակի հիմնավոր կասկածներ ունեմ, որ այդ նյութերի մի մասը կարող է լինել պատվիրված»,- ասաց նա:

Հայերեն

Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է ԵԱՏՄ անդամ երկրների ներկայացուցիչների զեկույցին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանը ցանկանում է ազդել Իսրայելի ընտրությունների վրա

Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը մեր կառավարության քաղաքական հանձնառությունն է. Միրզոյան

ԹՐԻՓՓ-ի իրականացումը մտնում է գործնական փուլ. Նիկոլ Փաշինյան

Երևանն ու Պեկինը կընդլայնեն գործակցությունը՝ քաղաքային զարգացման արդյունավետ լուծումների ու հաջողված փորձի փոխանակման ուղղությամբ

Սեպտեմբերին արձանագրվել է գրանցված աշխատատեղերի նոր ռեկորդ․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը

Թրամփը կարծում է, որ ԱՄՆ-ՌԴ-Չինաստան հանդիպումը պետք է նվիրված լինի միջուկազերծմանը

Կառավարությունը զբաղվածության երեք ծրագրերը կմիավորի․ ուսուցման համար կտրամադրվեն մինչև 250 հազար դրամի վաուչերներ

COP17-ի շրջանակում Վարդենիսը ներկայացավ համայնքի բոլոր բարիքներով