Տնտեսություն

Ակցիզային հարկը նախատեսվում է ավելացնել ավելի արագ տեմպով

2 րոպեի ընթերցում

Ակցիզային հարկը նախատեսվում է ավելացնել ավելի արագ տեմպով

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ակցիզային հարկի ավելի արագ տեմպով ավելացման հարցը քննարկվում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նոյեմբերի 2-ին ԱԺ-ում 2019թ. պետական բյուջեի նախագծի քննարկումների ընթացքում այս մասին հայտնեց ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը:

«Շահութահարկի, շահաբաժնի և եկամտային հարկի մասով քննարկումների արդյունքում եկել ենք համաձայնության, որ կունենանք սիմետրիկ մոտեցում: Չի քննարկվում ավելացված արժեքի հարկի դրույքաչափի փոփոխություն: Ըստ գնահատականների՝ կա ընկալում, որ այդ դրույքաչափը համապատասխանում է մեր տնտեսության կարիքներին: Հետևաբար, քննարկվում է ակցիզային հարկի հնարավոր ավելացումը: Գործող հարկային օրենսգիրքն արդեն իսկ նախատեսում է ակցիզային հարկի ավելացում: Հիմա ավելի արագ տեմպով պետք է ավելանա այն»,-ասաց Ջանջուղազյանը:

Նրա խոսքով՝ կա ընկալում, որ պետք է վերանայել խաղային ոլորտին վերաբերող կարգավորումները: Այսօր խաղային ոլորտում արդյունքից չի կախված հարկումը: Քննարկվում է արդյունքի վրա հիմնված հարկման համակարգ ունենալու տարբերակը: Նախարարի պաշտոնակատարը նշեց, որ դա անում են հիմա, քանի ներկայում այն տեխնիկապես դարձել է հնարավոր:

Ջանջուղազյանը նշեց, թե ուզում են, որ հարկ վճարողի կողմից ընկալումն ու վերաբերմունքը վերանայվի, պետությունն ընկալվի որպես տվյալ տնտեսության բաժնետեր: Նրա կարծիքով՝ գործունեությունը հնարավոր է լինում իրականացնել նաև պետության ջանքերի շնորհիվ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում