Հասարակական

Հայաստանն ամենայն հավանականությամբ հետ կկանչի Խաչատուրովին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից. Արմեն Սարգսյան

1 րոպեի ընթերցում

Հայաստանն ամենայն հավանականությամբ հետ կկանչի Խաչատուրովին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից. Արմեն Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանն, ամենայն հավանականությամբ, հետ կկանչի Յուրի Խաչատուրովին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնից:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, այս մասին ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ Մինսկում լրագրողների հետ զրույցում:

«Ամենայն հավանականությամբ Հայաստանը հետ կկանչի իր ներկայացուցչին (Յուրի Խաչատուրովին – հեղ.)»,- նշել է Սարգսյանը:

ՀՀ նախագահն ընդգծել է, որ քանի որ Խաչատուրովը Հայաստանի ներկայացուցիչն է, ապա Հայաստանն իրավունք ունի որոշել՝ թողնել նրան գլխավոր քարտուղարի պաշտոնում, թե ոչ:

«Այս պահին որոշակի իրավական գործընթացներ են ընթանում այդ ուղղությամբ»,- հավելել է նա:

Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Դատարանը Խաչատուրովին ազատ է արձակել: Հայաստանն առաջարկել էր ՀԱՊԿ երկրներին սկսել կազմակերպության գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում