Տնտեսություն

Վարկավորման տոկոսադրույքների նվազումը պայմանավորված է ավանդների տոկոսադրույքների նվազմամբ

1 րոպեի ընթերցում

Վարկավորման տոկոսադրույքների նվազումը պայմանավորված է ավանդների տոկոսադրույքների նվազմամբ

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին տարիներին Հայաստանում վարկավորման տոկոսադրույքները նվազել են, ինչը պայմանավորված է ավանդների տոկոսադրույքների նվազման հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանը:

«Եթե համեմատենք այլ երկրների հետ, կտեսնենք, որ ավանդների և վարկերի տոկոսադրույքների տարբերությունը նվազագույններից է: Կա մի սահման, որից ներքև բանկերը չեն կարող իջեցնել տոկոսադրույքները»,- նշեց Դարբինյանը և հավելեց, որ անվճար գումար հնարավոր չէ տրամադրել:

ԿԲ խորհրդի անդամն ընդգծեց, որ կապիտալի շուկան դեռևս բավականաչափ զարգացած չէ, սակայն բնակչության՝ ներդրումներ անելու ակտիվությունն ավելանում է պետական պարտատոմսերի մեջ:

«Վերջին տարիներին այս ուղղությամբ բնակչությունը, ինչպես նաև բանկերն ու ներդրումային ընկերությունները բավականին ակտիվացել են»,- շեշտեց Դարբինյանը:

Եզրափակելով խոսքը՝ նա հավելեց, որ դա պայմանավորված էպետության կողմից թողարկվող արժեթղթերի նկատմամբ վստահության աճով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում