Կիևի հայ համայնքի ակտիվիստները քաղաքում սակուրաներ են տնկել ի հիշատակ Շառլ Ազնավուրի

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիևի հայ համայնքի ակտիվիստները Ուկրաինայի մայրաքաղաքի կենտրոնական այգիներից մեկում, որտեղ հայկական խաչքար է կանգնեցված՝ սակուրաներ են տնկել՝ ի հիշատակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ Ուկրաինայի հայերի միության մամուլի ծառայությունից հայտնել են, որ ծառերի տնկմանը մասնակցել է Հայ Առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ, Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը, Ուկրաինայի մշակույթի նախարարության կրոնների և ազգությունների վարչության պետ Անդրեյ Յուրաշը, Ուկրաինայի հայերի միության, ինչպես նաև Կիևի հայ համայնքի և երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչներ և Կիևի հայ սփյուռքի ակտիվիստներ:

Շառլ Ազնավուրին նվիրված միջոցառումները Կիևում սկսվել են հոկտեմբերի 1-ից: Ուկրաինայի հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանը ծաղիկներ էր խոնարհել Շարլ Ազնավուրի արձանի մոտ, որը գտնվում է Երևանի նույնանուն հրապարակում: Հոկտեմբերի 2-ին Ուկրաինայում Ֆրանսիայի դեսպանատան մոտ ծաղիկներ են դրվել, իսկ հոկտեմբերի 3-ին Օդեսայում ՀՀ հյուպատոսարանում և Ուկրաինայում Հայաստանի դեսպանատանը բացվել էին սգո մատյաններ:

Հայերեն Русский

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին