Քաղաքականություն

ԲՀԿ ողջ քաղաքական թիմը համարում է, որ իրենց նախընտրական ցուցակը պետք է գլխավորի Գագիկ Ծառուկյանը

2 րոպեի ընթերցում

ԲՀԿ ողջ քաղաքական թիմը համարում է, որ իրենց նախընտրական ցուցակը պետք է գլխավորի Գագիկ Ծառուկյանը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ողջ քաղաքական թիմը համարում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություներում կուսակցության նախընտրական ցուցակը պետք է գլխավորի Գագիկ Ծառուկյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԱԺ ճեպազրույցում այս մասին հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանը:

«Փորձելու ենք առավելագույն մասնակցություն ունենալ երկրի քաղաքական կյանքին: Մեր ողջ քաղաքական թիմը համարում է, որ կուսակցության ցուցակը պետք է առաջնորդի Գագիկ Ծառուկյանը»,-ասաց Էնֆիաջյանը:

Նրա կարծիքով՝ անկախ ավագանու ընտրություններին գրանցած արդյունքներից, քաղաքական ուժը պետք է ձգտի առավելագույն մասնակցություն ունենալ ընտրություններում: Նա նշեց, որ իրենք պաքարելու են առավելագույն ձայներ ստանալու, իրենք ծրագրերն ու անելիքներն իրականացնելու համար: Էնֆիաջյանի կարծիքով՝ իրենց խմբակցությունը շատ մեծ կադրային պոտենցիալ ու հավակնություններ ունի, սակայն որոշողը ժողովուրդն է:

Նրա խոսքով՝ Գագիկ Ծառուկյանի բոլոր բացակայությունները խորհրդարանում հարգելի են: Էնֆիաջյանը հավաստիացրեց, որ չկա իրենց կողմից իրականացվող մի գործընթաց, որում Ծառուկյանը պատշաճ ներկայացված չլինի, իր կարծիքն ասած չլինի: Նա նշեց՝ իրենք թիմ են, և ներկայացուցիչներով արտացոլում են իրենց բոլորի կարծիքը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում