Տնտեսություն

Նիկոլ Փաշինյանը հայտնել է Հայաստանում հայկական տնտեսական համաժողովի կազմակերպման մասին

1 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը հայտնել է Հայաստանում հայկական տնտեսական համաժողովի կազմակերպման մասին

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում նախատեսվում է հայկական տնտեսական համաժողով կազմակերպել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ազգային ժողովում ՀՀ վարչապետի ընտրության նիստի իր եզրափակիչ ելույթում հայտարարեց ՀՀ վարչապետի թեկնածու, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ համաժողովը կանցկացվի կամ՝ Ջերմուկում, կամ՝ Դիլիջանում, կամ՝ Ծաղկաձորում: «Կարելի է ֆորումի անվանումը պայմանական «Հայկական Դավոս» դնենք, որտեղ հայկական ամբողջ բիզնես, տնտեսական և քաղաքատնտեսական միտքը կհավաքվի գաղափարներ գեներացնելու, կոնկրետ խնդիրներ լուծելու»,- նշեց նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում