Հայաստան

ԼՂ-ից բռնի տեղահանվածների խնդիրները՝ խորհրդարանականների ուշադրության կենտրոնում

1 րոպեի ընթերցում

ԼՂ-ից բռնի տեղահանվածների խնդիրները՝ խորհրդարանականների ուշադրության կենտրոնում

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովի աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի կարգավորման
տիրույթը լայն է ու բազմաբովանդակ: Խնդիրներն ու անելիքները շատ են, ուստի անցած նստաշրջանի ընթացքում պահանջվել է հանձնաժողովի արդյունավետ աշխատանքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը։ 

Զբաղվածությանն ու մասնագիտական կողմնորոշմանը, աշխատողներին ու գործատուներին, հաշմանդամություն ունեցող անձանց, տարեցներին, երեխաներին, ԼՂ-ից բռնի տեղահանված հայրենակիցներին վերաբերող խնդիրները գլխադասային հանձնաժողովի ուշադրության կենտրոնում էին:

Ամփոփելով անցած նստաշրջանի աշխատանքները` հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը կարեւորել է օրենսդիր-գործադիր համագործակցությունը, որի արդյունքում հնարավորություն է ընձեռվում վերացնել իրավակիրառ պրակտիկայում գոյություն ունեցող խնդիրները:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում