Տնտեսություն

Էկոնոմիկայի նախարարի մոտ տեղի է ունեցել գործարարների և քաղաքացիների ընդունելություն

1 րոպեի ընթերցում

Էկոնոմիկայի նախարարի մոտ տեղի է ունեցել գործարարների և քաղաքացիների ընդունելություն

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մոտ օգոստոսի 3-ին տեղի է ունեցել գործարարների և քաղաքացիների ընդունելություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։ 

Քաղաքացիների կողմից բարձրաձայնված հարցերը վերաբերում էին գյուղատնտեսության, արդյունաբերության, սոցիալական խնդիրներին և այլ թեմաների։ 

Նախարարը ծանոթացել է քաղաքացիների խնդիրներին և ներկայացրել պետական օժանդակության ծրագրերը, ծրագրերից օգտվելու պայմաններն ու ընթացակարգը, որոնք կարող են նպաստել նրանց գործունեության ընդլայնմանը։ 

Համապատասխան ստորաբաժանումներին տրվել են հանձնարարականներ՝ նախարարության իրավասության շրջանակներում գտնվող հարցերին հնարավոր լուծումներ տալու վերաբերյալ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում