Տնտեսություն

ԵԱՏՀ նախարարը Հայաստանի համակարգմամբ ԵԱՏՄ-Եգիպտոս բանակցությունների հաջող ընթացքի հույս է հայտնել

1 րոպեի ընթերցում

ԵԱՏՀ նախարարը Հայաստանի համակարգմամբ ԵԱՏՄ-Եգիպտոս բանակցությունների հաջող ընթացքի հույս է հայտնել

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը Եվրասիական տնտեսական միության՝ Իրանի հետ ցամաքային սահման ունեցող միակ երկիրն է և կարևոր կամուրջ է ԵԱՏՄ-Իրան հարաբերություններում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Եվրասիական շաբաթ» միջազգային ֆորումի ամփոփիչ ասուլիսին այս մասին նշեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի առևտրի հարցերով անդամ (նախարար) Վերոնիկա Նիկիշինան:

«Հայաստանը շատ կարևոր կամուրջ է Իրանի հետ մեր ունեցած համաձայնագրերը գործնականում կիրառելու համար»,- ասաց նա՝ հավելելով, որ ԵԱՏՄ-ում ունեն ոչ ֆորմալ համաձայնություն, ըստ որի՝ ամեն երկիր համակարգում է որևէ ուղղությամբ բանակցությունները: «Իրանի հետ բանակցությունները համակարգում էր հենց Հայաստանը, և դրանք բավականին հաջող և արագ ավարտ ունեցան»,- նշեց բանախոսը:

Նիկիշինան ընդգծեց այն փաստը, որ Հայաստանն այժմ պատրաստակամություն է հայտնել համակարգել բանակցությունները Եգիպտոսի հետ: «Մենք հույս ունենք, որ այդ բանակցությունները ևս հաջող կընթանան»,- ընդգծեց նա:

Նիկիշինան փարատեց Վիետնամի շուկա մտնելու հետ կապված մտահոգությունները՝ նշելով, որ այդ երկրի հետ ԵԱՏՄ առևտրաշրջանառությունը 35 տոկոսով, արտահանումն էլ 40 տոկոսով աճ է գրանցել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում