Հայաստանը կարող է շատ կարևոր հանգույց հանդիսանալ ԵՄ-ԵԱՏՄ անդամ երկրների միջև. Արմեն Սարգսյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Ժնևում աշխատանքային հանդիպում է ունեցել սինգապուրյան խոշորագույն «Vertex Venture Holdings» վենչուրային ընկերության, շվեյցարական «Swiss Sustainable Finance», գերմանական հանրահայտ «Siemens» ընկերությունների խմբի մեջ մտնող «Siemens Financial Services» կազմակերպության ղեկավարության հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի գրասենյակից, հանդիպման նպատակն արտերկրի գործարարներին Հայաստանի ներդրումային դաշտին, տարբեր ոլորտներում համագործակցության ծավալման հեռանկարներին ծանոթացնելն էր:

Քննարկվել են նշված ընկերությունների հետ փոխշահավետ համագործակցությանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել նրանց փորձը մեր երկրում ներդնելու, ինչպես նաև հայաստանյան ընկերությունների հետ նախագծեր իրականացնելու հնարավորություններին։

Մասնավորապես, պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստան այցելելու և համագործակցության շուրջ կառավարության հետ քննարկումներ ծավալելու վերաբերյալ։

Հանրապետության նախագահը ներկայացրել է Հայաստանի տնտեսության առավել արագ զարգացող և հեռանկարային ուղղությունները: Նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը, հանդիսանալով ԵԱՏՄ անդամ, կարող է շատ կարևոր հանգույց հանդիսանալ ԵՄ-ԵԱՏՄ անդամ երկրների միջև, հատկապես որ դրա համար առկա են բոլոր պայմանները:

«Vertex Venture Holdings»-ը վենչուրային ֆոնդերի համաշխարհային ընկերություն է, որը գլխավորապես կենտրոնացած է տեղեկատվական տեխնոլոգիաների ու առողջապահության ոլորտներում վենչուրային ներդրումների հնարավորությունների վրա:

«Swiss Sustainable Finance»- ը միավորում է 110 անդամ և գործընկեր կազմակերպություններ, այդ թվում՝ շվեյցարական բանկերը։ Նրա գործունեությունն ուղղված է «մաքուր տնտեսության» գաղափարին և մաքուր ինդուստրիայի զարգացմանը, ինչն այսօր արդիական խնդիր է Հայաստանի համար։

«Siemens Financial Services» ընկերության հետ քննարկվել է էներգետիկայի, արդյունաբերության, ենթակառուցվածքների ոլորտներում փոխգործակցության հարցերի լայն շրջանակ, մասնավորապես՝ նշվել է, որ Հայաստանը, որպես ԵԱՏՄ անդամ, կարող է կամուրջ լինել դեպի եվրասիական շուկաներ։

Հայերեն العربية English Français Русский

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ