ՀՀԿ-ն որոշեց վերջում մի վատություն անել քաղաքական դաշտին. Ալեն Սիմոնյանը՝ նոր Ընտրական օրենսգրքի չընդունվելու մասին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր Ընտրական օրենսգրքի՝ Հայաստանի Ազգային ժողովի կողմից չընդունումն ապացույց է, որ ԱԺ-ն պետք է ցրվեր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը նման տեսակետ հայտնեց լրագրողների հետ ճեպազրույցում՝ այն բանից հետո, երբ հոկտեմբերի 22-ին Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթն ԱԺ-ում չստացավ անհրաժեշտ թվով ձայներ:

«Ապացուցվեց, որ այս ԱԺ-ն պետք է ցրվեր: Ցավում եմ, որ ՀՀԿ խմբակցության մեր գործընկերները ևս մեկ անգամ որոշեցին վերջում ևս մի վատություն անել քաղաքական դաշտին: Փաստացի ստացվում է, որ նոր Ընտրական օրենսգրքում մենք ունենալու էինք մի իրավիճակ, երբ քաղաքական դաշտում ավելի լայն շրջանակներ կարող էին մասնակցել և ավելի շատ քաղաքական ուժեր կարող էին հայտնվել ԱԺ-ում: Նրանք ամեն ինչ արեցին, որ շարունակեն ոչնչացնել քաղաքական դաշտը»,- ասաց Սիմոնյանը:

Նա վստահ է, որ վաղը ՀՀԿ խմբակցության անդամները գալու են և ասեն, որ Հայաստանի ժողովրդի համար ամեն ինչ արել են, սակայն հերթական վատությունն արեցին: Սիմոնյանն ակնհայտ է համարում, որ «Ծառուկյան» դաշիքն ամեն ինչ արեց, որ նոր Ընտրական օրենսգիրքն ընդունվի:

Սիմոնյանի կարծիքով՝ բերվեց օրենք, որը գրեթե բոլորի կողմից գնահատվեց դրական, սակայն ՀՀԿ խմբակցության անդամների կողմից տապալվեց:

Նա չբացառեց, որ կառավարությունն օրենքը նորից կներկայացնի ԱԺ, սակայն չգիտի, թե որքանով է դա հնարավոր ժամանակի առումով:

Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթը հոկտեմբերի 22-ին ԱԺ-ում չստացավ անհրաժեշտ թվով ձայներ: Կողմ են քվեարկել 56 պատգամավորներ, դեմ՝ 3-ը: Ընդունման համար անհրաժեշտ էր 63 կողմ ձայն:

ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 16-ի նիստում հավանություն էր տվել Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթին: Այնուհետև ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը, ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը փաթեթի վերաբերյալ քննարկումները շարունակել են ԱԺ խմբակցությունների հետ, լսել նրանց առաջարկները: ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 19-ին հավանություն էր տվել Ընտրական օրենսգրքում և հարակից նախագծերի փաթեթում փոփոխությունների նախագծին: Դրանից հետո Վենետիկի հանձնաժողովը ևս հայտարարություն էր ընդունել ՀՀ ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ: Դրանում, մասնավորապես նշվել էր, որ առաջարկվող փոփոխությունները լեգիտիմ նպատակներ են հետապնդում և հիմնականում դրական են: Ընտրական օրենսգրքի առաջարկվող բարեփոխումներով ռեյտինգային ընտրակարգից անցում է կատարվում համամասնական ընտրակարգի, խորհրդարանի անցողիկ շեմը նվազեցվում է մեկ տոկոսով, կրճատվում է ընտրական գրավը: Ընտրությունների արդյունքում խորհրդարան կանցնեն չորս քաղաքական ուժեր:

Հայերեն

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթի հաղթող Միհալ Ստոչելը հորդորեց երբեք չհանձնվել

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթում հաղթեց Լեհաստանը. Հայաստանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը

Քննչական կոմիտեն քննության առարկա կդարձնի ենթադրաբար ՌԴ-ից հարկադրանքով Հայաստան տեղափոխվող մարդկանց անուններով  ցուցակը

Դատախազությունը Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու միջնորդություններ է ներկայացրել ԿԸՀ

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների կողմից ընտրակաշառք տալու նոր դեպք բացահայտելու մասին

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք․ էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ

ԿԸՀ-ն ընտրողներին հորդորել է քվեարկության օրը կրել այնպիսի հագուստ, որի վրա չլինի ընտրություններում գրանցված քաղաքական ուժերին համադրելի թիվ

Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ վնասվել են ավտոմեքենաներ, տների տանիքներ, ծառեր

ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը

Լավ հանդիպում ստացվեց, սակայն մեր լավագույն խաղը չէր. Եղիշե Մելիքյան