Պաշտոնական

Նախագահ Սարգսյանը Ժնևում կմասնակցի Համաշխարհային ներդրումային համաժողովին և Crans Montana միջազգային ֆորումին

1 րոպեի ընթերցում

Նախագահ Սարգսյանը Ժնևում կմասնակցի Համաշխարհային ներդրումային համաժողովին և Crans Montana միջազգային ֆորումին

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 22-ից 25-ը աշխատանքային այցով կմեկնի Շվեյցարիայի Համադաշնություն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահը Ժնևում կմասնակցի ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման կոնֆերանսի (UNCTAD) երկամյա պարբերականությամբ կազմակերպվող վեցերորդ Համաշխարհային ներդրումային համաժողովին (World Investment Forum 2018), որն այս տարի անցկացվում է «Ներդրումներ՝ հանուն կայուն զարգացման» խորագրով:

Նախագահ Արմեն Սարգսյանը ելույթով hանդես կգա համաժողովի շրջանակում կայանալիք Գլոբալ առաջնորդների վեհաժողովում:

Նախագահ Արմեն Սարգսյանը Ժնևում կմասնակցի նաև «Crans Montana» միջազգային հեղինակավոր ֆորումի 20-րդ տարեկան նստաշրջանի բացմանը և տեղական ու գլոբալ անվտանգության խնդիրներին նվիրված քննարկումներում հանդես կգա որպես գլխավոր բանախոս:

Crans Montana Forum-ը միջազգային համագործակցությունը խրախուսող ազդեցիկ հարթակ է, որի տարեկան միջոցառումներին, ավելի քան 100 երկրի առանցքային դերակատարներ, ոչ պաշտոնական մթնոլորտում քննարկում են սոցիալական, տնտեսական խնդիրներ, անվտանգության հետ կապված կարևորագույն հարցեր:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում