Հասարակական

Երևանը Հայաստանի գլուխն է, Սյունիքը՝ ողնաշարը. Փաշինյանը ներկայացրեց Սյունիքի նորանշանակ մարզպետին

2 րոպեի ընթերցում

Երևանը Հայաստանի գլուխն է, Սյունիքը՝ ողնաշարը. Փաշինյանը ներկայացրեց Սյունիքի նորանշանակ մարզպետին

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզպետարանում հոկտեմբերի 19-ին ներկայացրեց նորանշանակ մարզպետ Հունան Պողոսյանին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանը նշեց, որ եթե Երևանը Հայաստանի գլուխն է, ապա Սյունիքը ողնաշարն է:

Լսելով հանդիպմանը ներկա համայնքների ներկայացուցիչներին, Փաշինյանն ուրախությամբ փաստեց, որ նախորդ հանդիպումից հետո մի շարք խնդիրներ իրենց լուծումն են ստացել:

«Մեր վերջին հանդիպմանը մենք մի քանի հարցեր ենք քննարկել: Պետք է նշեմ, որ Մեղրիի մանկապարտեզի վերանորոգման համար: Ֆինանսավորումն արդեն առկա է ամբողջությամբ»,-նշեց նա:

Սյունիքի նորանշանակ մարզպետ Հունան Պողոսյանը շնորհակալություն հայտնեց վարչապետին և կառավարությանը բարձր վստահության համար: «Ես ասել եմ և այսօր էլ գլուխս բարձր ասում եմ, որ աշխատելու եմ նոր Հայաստանում և մեծ սիրով ընդունել եմ այս առաջարկը: Մնացածն արդեն կյանքը ցույց կտա»,-ասաց Պողոսյանը:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանն էլ համայնքների ներկայացուցիչներին ներկայացրեց այն ընթացիկ ծրագրերը, որոնք առաջիկայում իրականացվել, կամ իրականացվելու են մարզում:

Պապիկյանը նշեց, որ միայն Կապան քաղաքի բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման համար կառավարության կողմից հատկացվել է 253 միլիոն դրամ գումար:

«Նախագծա-նախահաշվային փաստաթղթերն արդեն իսկ ավարտական փուլում են , մնացել են փաստաթղթավորման խնդիրները: Կապանի կամուրջի հիմնանորոգման համար 24 միլիոն դրամ է հատկացվել»,-ընդգծեց նախարարը:

Նա շեշտեց, որ ֆինանսավորման հիմնական շեշտը դրվել էր Կապան խոշորացված համայնքի վրա, քանի որ մնացած բազմաբնակավայր համայնքներն հիմնականում իրենց տարածքներում ունեն հանքավայրեր, որոնք փոքրիշատե օգնում են համայնքներին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում