ԱԶԲ-ն Հայաստանին կտրամադրի 50 մլն դոլարի բյուջետային աջակցություն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Ասիական զարգացման բանկից 50 մլն դոլարի չափով բյուջետային աջակցության վարկային միջոցներ ներգրավելու նախագծին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, նախագծի հիմնավորման համաձայն, Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև նախատեսվում է ստորագրել «Հանրային արդյունավետության և ֆինանսական շուկաների ծրագիր. Ենթածրագիր 2» վարկային համաձայնագիրը՝ 50 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով բյուջետային աջակցության վարկային միջոցներ ներգրավելու նպատակով:

Նշված միջոցներն ուղղվելու են «2018թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը (պակասուրդի ընդհանուր գումարը՝ 156 մլրդ 915 մլն 705.5 հազ. ՀՀ դրամ), ուստի, վարկային միջոցների ժամանակին ստացումը կարևոր նշանակություն ունի պետական բյուջեի կատեգորիաներով նախատեսված ծախսերի ֆինանսավորման տեսանկյունից:

Ծրագրի ընդհանուր արժեքը 90 մլն ԱՄՆ դոլար է: Այն բաղկացած է 2017թ. և 2018թ. համար առանձին ենթածրագրերից՝ համապատասխանաբար 40 մլն ԱՄՆ դոլար և 50 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ:

Ծրագիրը միտված է ՀՀ ֆինանսական շուկաների ընդլայնմանը: Այն, մասնավորապես, ներառում է՝ (ա) վարկառուի պետական պարտքի և ֆիսկալ ռիսկի կառավարման գործելակերպի և քաղաքականության հզորացում, (բ) պետական արժեթղթերի և փողի շուկայի ենթակառուցվածքների բարելավում, (գ) ֆինանսական գործիքների բազայի և ներդրողների ընդլայնում և կորպորատիվ թափանցիկության ամրապնդում:

«Բյուջետային աջակցության միջոցների ստացման համար նախապայման Է հանդիսանում սահմանված ժամկետներում վերը նշված ոլորտներում մի շարք միջոցառումների և բարեփոխումների իրականացումը, որոնք արդեն իսկ ամբողջությամբ իրականացված են:

Ելնելով վերոգրյալից՝ Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Հանրային արդյունավետության և ֆինանսական շուկաների ծրագիր, ենթածրագիր 2» վարկային համաձայնագրի ստորագրումը գտնում ենք նպատակահարմար»,- ասված է ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացրած հիմնավորման մեջ:

Հայերեն العربية English Русский

Հայաստան է ժամանել Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը

ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան

Մեր կոմֆորտային և շատ հաճելի ամառը շարունակվում է․ Գագիկ Սուրենյան

Վարչապետը Կեչառիսի վանական համալիրում պատարագի է մասնակցել

Արսեն Թորոսյանը լողալով Սևանա լճի մի ափից մյուս ափն է անցել՝ հաղթահարելով գրեթե 6 կիլոմետր տարածություն

Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ է զոհվել

Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․ Էրդողան

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Եգիպտոսը կարող է միանալ Մեքքայի համաձայնագրին

ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է կայացվի ողջամիտ ժամկետներում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել