Պաշտոնական

Նախագահը հյուրընկալել է ԱՄՆ Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր Ջոն Բիլեզիկյանին

1 րոպեի ընթերցում

Նախագահը հյուրընկալել է ԱՄՆ Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր Ջոն Բիլեզիկյանին

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 17-ինհյուրընկալել է ԱՄՆ Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր, հայտնի բժիշկ Ջոն Բիլեզիկյանին: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Պրոֆեսոր Բիլեզիկյանի նախաձեռնությամբ արդեն տասներկու տարի Հայաստանում կազմակերպվում է օստեոպորոզի հիմնախնդիրների նվիրված սիմպոզիում, իսկ հաջորդ շաբաթ Երևանում արդեն երկրորդ անգամ կանցկացվի միջազգային համաժողով, որին կմասնակցեն պատվիրակներ ավելի քան երկու տասնյակ երկրներից:

Հայրենիքի հետ սերտորեն կապված մասնագետը մեծապես կարևորել է կրթական, հետազոտական ծրագրերի իրականացումը և նշել, որ իր փորձը սիրով է փոխանցում Հայաստանի բժիշկներին։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև հանրային առողջությանը վերաբերող հարցերի:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում