Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ «Քաղաքացիական պայմանագիր»-ն ԱԺ ընտրություններին կարող է հանդես գալ «Իմ քայլը» դաշինքի կազմում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցի «Իմ քայլը» դաշինքի կազմում: Սակայն Սիմոնյանը չկարողացավ մանրամասնել, թե ովքեր ներգրավված կլինեն այդ դաշինքում:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պատգամավորն այս մասին նշեց Աժ-ում լրագրողների հետ ճեպազրույցում:

«Իմ ունեցած տեղեկություններով և իմ տրամաբանությամբ, կարծում եմ, որ մենք ընտրություններին պետք է մասնակցենք «Իմ քայլը» դաշինքով։ Թե ով ներգրավված կլինի այդ դաշինքում, չեմ կարող ասել: Ես այս պահին տեղեկություն չունեմ, որ որևէ ուժ այդ հարցով գրավոր դիմած լինի մեզ»,- ասաց Սիմոնյանն ու հավելեց՝երբ նման առաջարկներ լինեն, իրենք կքննարկեն:

Նա կարևորեց, որ իրենց ցուցակում լինեն արհեստավարժ մարդիկ: Հարցին՝ հնարավո՞ր է, որ իրենց ցուցակում լինեն նախկին իշխանության ներկայացուցիչներ, նա պատասխանեց՝ ինչպես վարչապետն էր ասել՝ հների ու նորերի, յուրայինների և ոչ յուրայինների բաժանումներ չեն անելու:

Անդրադառնալով կուսակցությունների ու դաշինքների համար անցողիկ շեմի նվազեցմանը՝ Ալեն Սիմոնյանը շեշտեց, որ դա ճիշտ որոշում էր: Դա հնարավորություն կտա փոքր կուսակցություններին կայանալ՝ որպես իսկական քաղաքական ուժ։

Սիմոնյանը նշեց՝ իրենց քաղաքական ուժի համար Ընտրական նոր օրենսգիրքը գերնպատակ չէ: «Ես որևէ խնդիր չեմ տեսնում, որ պատգամավորները որոշեն կողմ չքվեարկել քննարկումների ընթացքում։ Սակայն, կարծում եմ, որ հենց մյուս ուժերի շահերից է բխում նոր Ընտրական օրենսգիրքը, և նրանք, այնուամենայնիվ, կողմ կքվեարկեն դրան»,- նկատեց Սիմոնյանը:

Նրա կարծիքով՝ Ընտրական օրենսգրքում ռեյտինգային ընտրակարգը բարդություններ էր առաջացնում։

Հայերեն

Հնդիկ օդաչուն մանրամասներ է հայտնել flydubai ավիաընկերության ինքնաթիռում տեղի ունեցած միջադեպի մասին

Լիլիթ Մակունցը հանդիպել է Ֆրեզնոյի քաղաքապետ Ջերի Դայերի և սփյուռքահայ գործիչ Պերճ Աբգարյանի հետ

Իրանը ԵԱՏՄ-ն համարում է համատեղ զարգացման կարևորագույն հարթակներից մեկը

Կարևոր ենք համարում ԵԱՏՄ իրավունքին համապատասխան ՀՀ արտադրանքի արտահանման և տարանցման առկա խոչընդոտների վերացման ուղղությամբ երկխոսության շարունակումը. վարչապետ

Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 4000-ը

Եվրոպական խորհրդարանում քննարկվել են Հայաստանում կայանալիք COP17-ի օրակարգի առաջնահերթությունները

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 02/10/26

Ասիական ինդեքսներ - 02/10/26

Սոֆիայում մեկնարկել է բուլղարական քրաֆթ գարեջրի 4-րդ փառատոնը. BTA

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը