ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը կարևորեց ֆրանսերենով գիտական հետազոտությունների հրատարակումը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրե Ազուլեն ֆրանսերեն լեզվով գիտահետազոտական ավելի շատ աշխատանքների հրատարակման անհրաժեշտություն է տեսնում: Նրա կարծիքով` անգլերենն այս ոլորտում գերակշռություն ունի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը նման տեսակետ հայտնեց Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին իր ելույթում:

«Կարևորում եմ գիտության դերը: Պետք է շատ գիտահետազոտական աշխատանքներ լինեն ֆրանսերենով: Այստեղ անգլերենի գերակշռություն ենք արձանագրում: Այս խնդրին պետք է ուշադրություն դարձնենք: Մեզ անհրաժեշտ է նաև ֆրանսերենով ավելի շատ մամուլ, վավերագրական, գեղարվեստական ֆիլմեր»,-ասաց Ազուլեն:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը բարձրաձայնեց նաև կրթության հասանելիության խնդիրը: Նա ընդգծեց հատկապես կանանց և աղջիկների համար բարձր կրթական մակարդակ ապահովելու անհրաժեշտությունը: Նա նկատեց` ներկա և հաջորդ սերունդները պետք է դիմակայեն մի շարք մարտահրավերների` բնապահպանական, ժողովրդագրական: «Մեր պատասխանատվությունն այս ամենի համար շատ մեծ է: ՖՄԿ-ում և ՅՈՒՆԵՍԿՕ-ում մենք կարող ենք շատ հարցերի պատասխաններ տալ»,-ասաց Ազուլեն:

Նա նշեց` ՖՄԿ-ի ջանքերի շնորհիվ մշակութային բազմազանության մի շարք դրույթներ են հաստատվել ՅՈՒՆԵՍԿՕ-ում: Այս դրույթները հնարավորություն են ընձեռում պաշտպանել արվեստի ոլորտը: «ՅՈՒՆԵՍԿՕ-ի որդեգրած սկզբունքները համընկնում են ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության, նաև այս գագաթնաժողովում որդեգրած սկզբունքների հետ»,-նշեց Օդրե Ազուլեն:

Նա կարևորեց երիտասարդների ներգրավվածությունը ՖՄԿ-ի գործունեությանը: ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն իր ելույթում հիշատակեց նաև Շառլ Ազնավուրին:

Երևանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին մասնակցելու համար Հայաստան է ժամանել Ֆրանկոֆոնիայի անդամ 84 երկրի պատվիրակություն և 38 երկրի ղեկավար:

Այսօրվա նիստի ընթացքում ՖՄԿ նախագահության լիազորությունները Մադագասկարից կփոխանցվեն Հայաստանին: Կհիմնվի համաժողովի բյուրոն: Մասնակիցները կհաստատեն օրակարգի նախագիծն ու կծրագրավորեն աշխատանքները: Նախատեսվում է նաև ֆրանկոֆոնիայի անդամակցության կամ կարգավիճակի փոփոխության մասին հայտերի քննարկում:

Հոկտեմբերի 11-12 Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի օրակարգում Ֆրանկոֆոնիայիմիջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի ընտրության հարցն է: Գագաթնաժողովի թեման է «Ապրել միասին՝ հարգելով համերաշխությունը, մարդասիրական արժեքներն ուբազմազանությունը՝ իբրև խաղաղության եւ բարօրության հիմք ֆրանկոֆոն տարածաշրջանում»: Համընդհանուր արժեքների վրա խարսխված այս թեման հնարավորություն կտա արտացոլել Ֆրանկոֆոնիայում խաղաղությունը, համերաշխությունը և զարգացումը։ Որպես Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի լոգո ընտրվել է նուռը՝ ի նշան ֆրանկոֆոն ողջտարածքի խաղաղության և բարգավաճման։

Հայերեն Français Русский

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով