Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի մասնակիցները միջոցառման մեկնարկին ջերմ ծափահարություններով ողջունեցին աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը:

Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր բացման խոսքում նշեց, որ ցանկանում է արտահայտել այն անսահման ցավը, որ իրեն համակում է Շառլ Ազնավուրի մասին մտածելիս:

«Այնքան թանկ մի անձնավորություն, ով մեզանից հեռացավ հոկտեմբերի 1-ին: Այդ մեծ անձնավորությունը, ֆրանսերեն լեզվի դեսպանը 100 տոկոս ֆրանսիացի էր, միևնույն ժամանակ 100 տոկոս հայ: Ինչպես ինքն է սիրում ասել, կցանկանար երկար լիներ մեր կողքին՝ արտահայտելու իր նվիրվածությունը սիրելի երկու երկրներին՝ Ֆրանսիային և Հայաստանին, նաև նշանավորելու համար Ֆրանկոֆոնիայի տոնը, որին ամբողջ կյանքում ծառայում էր: Ֆրանսիական շանսոնյեի նրա գլուխգործոցները, որոնք արդեն բազմաթիվ սերունդներ են ուղեկցել և դեռ կուղեկցեն, երկար կմնան մեր հիշողություններում: Մենք սգում ենք, որովհետև սիրում ենք: Նա, լինելով Հայաստանի եռանդուն պաշտպան, մեր երկրի դեսպանը միջազգային կազմակերպություններում, բարձր է պահել Հայաստանի անունը: Մենք հավերժ երախտապարտ կլինենք իրեն: Նա հեռացավ մեզնից, բայց ներկա է մեր մտքերում: Նրա հիշատակը 1 րոպե լռությամբ հարգելու փոխարեն, խնդրում եմ նրա հիշատակը տոնելու համար ջերմ ծափահարություններով ողջունել Շառլ Անզնավուրի հավերժական ներկայությունը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Հայերեն العربية English Русский

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում