Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մակրոնը Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր էր գնացել Հայաստանում ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում Հայաստան այցի ժամանակ:

Նախագահ Մակրոնին ուղեկցում էին նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: Ֆրանսիայի նախագահը նաև շրջայց կատարեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում: Այնուհետև Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի ծառուղում խորհրդանշական եղևնի տնկեց:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը տիկնոջ` Բրիջիտ Մակրոնի հետ Երևան էր ժամանանել Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին մասնակցելու համար: Հոկտեմբերի 10-ին Երևան էին ժամանել նաև Կանադայի վարչապետը, Քվեբեկ նահանգի վարչապետը: Երևանում հոկտեմբերի 11-ին բացման հանդիսավոր արարողությամբ մեկնարկելու է Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովը: Այսօրվա նիստի ընթացքում ՖՄԿ նախագահության լիազորությունները Մադագասկարից կփոխանցվեն Հայաստանին:

Հայերեն العربية English Français Русский

Եմենի զինված ուժերը և հութիները հայտնել են փոխադարձ հարվածների մասին

Իրանագետը կարծում է, որ Պարսից ծոցի երկրները կփորձեն ԱՄՆ-ին ու Իրանին համոզել, որպեսզի կյանքի կոչեն Իսլամաբադի հուշագիրը

2027 թ. հունվարի 1-ից նախատեսվում է կենսաթոշակների չափի բարձրացում

Հարավային Կորեայի նախագահը սպառնացել է «լրացուցիչ միջոցներով», եթե Կիևը ներողություն չխնդրի հյուսիսկորեացի ռազմագերիների շուրջ սկանդալի համար

«Երևանյան բեսթսելեր».  «Իկիգայ» գիրքն՝ առաջատար. փաստավավերագրական, օգոստոս, 2026

Միրգ-բանջարեղենն՝ ուշադրության կենտրոնում. ՍԱՏՄ-ն ստուգումներ է անցկացնում առևտրի կետերում

ԱՄԷ-ի երեք լցանավ գրոհի է ենթարկվել Հորմուզի նեղուցում նավագնացության կանոնները խախտելու համար

Թրամփը հայտարարել է, որ կարող է եվրոպական երկրներին խնդրել բաց թողնել իրենց դիզելի պաշարների մի մասը

Եվրոպական ինդեքսներ - 01/10/26

Ամերիկյան ինդեքսներն աճել են - 01/10/26