Հայաստանն ու Բելառուսը կքննարկեն ՀԱՊԿ շրջանակում ռազմական համագործակցության հարցեր
1 րոպեի ընթերցում
![Հայաստանն ու Բելառուսը կքննարկեն ՀԱՊԿ շրջանակում ռազմական համագործակցության հարցեր](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/10/950118.jpg)
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն աշխատանքային այցով Բելառուսում է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում կատարելով «Բելտա» գործակալությանը, Բելառուսի Զինված ուժերի ղեկավարության հետ հանդիպմանը նախատեսվում է քննարկել միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող, ինչպես նաև ՀԱՊԿ շրջանակում համագործակցության հարցեր:
Պլանավորված է, որ Արտակ Դավթյան կայցելի Մինսկի և Գրոդնոյի մարզի զորամասեր: