Տնտեսություն

Հայաստանի արտաքին պարտքը նվազման միտում ունի

1 րոպեի ընթերցում

Հայաստանի արտաքին պարտքը նվազման միտում ունի

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պարտքը ներկա դրությամբ կազմում է 7 մլրդ 360 մլն դոլար, որից 6,844 մլրդը կառավարության պարտքն է: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ ներկայացնելով 2019 թվականի պետական բյուջեի նախագիծը:

Նրա խոսքով` 2019-ին պարտքը կկազմի ՀՆԱ-ի 50,4 տոկոսը:

Ջանջուղազյանն ասաց, որ պարտքը կտրուկ պակասեցնելու տարբերակ չկա, քանի դեռ ունենք դեֆիցիտով բյուջե:

«100 հազար բնակչության հաշվով պարտք/ՀՆԱ հարաբերակցության տոկոսային կետը 1,8 է, իսկ 2019-ի վերջում լինելու է 1,67 տոկոս, այսինքն` նվազելու է: Մեր պարտքի 84-86 տոկոսը արտարժույթով պարտքերն են, իսկ 2019-ին ունենալու ենք 85 մլրդ դրամի չափով վարկերի մարում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Ջանջուղազյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում