Տնտեսություն

Հայաստանի բանկերի միության նոր նախագահ է ընտրվել Արտակ Հանեսյանը

1 րոպեի ընթերցում

Հայաստանի բանկերի միության նոր նախագահ է ընտրվել Արտակ Հանեսյանը

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) նոր նախագահ է ընտրվել Ամերիաբանկի Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Հայաստանի բանկերի միությունից:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ որ նա այս պաշտոնում կփոխարինի Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանին, ով միությունը նախագահել է 2017-2018 թթ:

Արտակ Հանեսյանն ընտրվել է միության վերջին խորհրդի նիստի ժամանակ՝ կանոնադրության համաձայն:

Նա պարտականությունները ստանձնել է հոկտեմբերի 1-ից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում