Նախագահն այցելել է Նյու Յորքի հանրահայտ «Մետրոպոլիտեն» թանգարանում բացված «Արմենիա» ցուցահանդես

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը՝ տիկնոջ Նունե Սարգսյանի հետ այցելել է Նյու Յորքի հանրահայտ«Մետրոպոլիտեն» թանգարանումբացված՝ հայկական մշակութային ժառանգությանը եւ ավանդույթներին նվիրված «Արմենիա» խորագրով ցուցահանդես: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից,

Նրանք շրջել են ցուցասրահներով, դիտել աշխարհով մեկ սփռված հայկական համայնքներից հավաքված, 4-րդից մինչեւ 17-րդ դարերն ընդգրկող մշակութային ժառանգության ավելի քան 140 եզակի գլուխգործոցները, որոնց թվում են պատկերազարդ ձեռագրեր, խաչքարեր, տպագիր գրքեր եւ այլ բարձրարժեք ցուցանմուշներ, ներառյալ՝ Թորոս Ռոսլինի, Սարգիս Պիծակի, Հակոբ Ջուղայեցու ստեղծագործությունները:

Նշելով, որ այս տարի հայկական մշակույթն Ամերիկայի Միացյալ Նահանգներում ցուցադրվում է շատ ընդգրկուն ձեւով, նախագահ Սարգսյանն ասել է, որ ամիսներ առաջ մայրաքաղաք Վաշինգտոնում մասնակցել է Սմիթսոնյան ժողովրդական կյանքի փառատոնի (Folklife Festival) բացմանը, որի շրջանակում եւս ներկայացվել են հայկական մշակույթը, սովորույթներն ու ավանդույթները:

Հանրապետության նախագահը գոհունակությամբ է ընդգծել այն փաստը, որ «Մետրոպոլիտենի» յուրահատուկ ցուցահանդեսն իր եզակի ցուցանմուշներով մի քանի ամիս շարունակ Միացյալ Նահանգներից եւ աշխարհի տարբեր անկյուններից եկած թանգարանի բազմահազար այցելուներին հնարավորություն կտա ծանոթանալ առաջին քրիստոնյա ժողովուրդներից մեկի պատմական ժառանգությանը եւ յուրահատուկ մշակույթին:

Նախագահ Սարգսյանը կարեւորել է նման ցուցադրությունները եւ վստահություն հայտնել, որ դրանք շարունակական կլինեն՝ աշխարհի տարբեր անկյուններում ներկայացնելով հայոց բազմադարյա պատմությունն ու հարուստ մշակութային ժառանգությունը։

Հայերեն العربية English Русский

Նոյեմբերի 1-ից մի շարք ապրանքախմբերի համար կմեկնարկեն նույնականացման միջոցներով դրոշմավորման փորձնական ծրագրեր

«Դասարանից՝ ուղեծիր». Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0» ուսումնական փաթեթը ներդրվում է Հայաստանի ևս 15 դպրոցներում

ԱԹՍ-ն հարվածել է Իրանի հարավային Սիրիկի նավահանգստի մոտ գտնվող նավակի

ՔԿ-ում տեղի է ունեցել խորհրդակցություն. ներկայացվել են կադրային նոր նշանակումները

ԱՄՆ-ն Կիևին նախազգուշացրել է հետախուզական տվյալների փոխանակման հնարավոր դադարեցման մասին. Զելենսկի

CENTCOM-ը հայտնել է, որ ամերիկյան ուժերն ապահովել են 19 միլիոն բարել նավթ տեղափոխող լցանավերի անցումը Հորմուզի նեղուցով

Գործընթացը հասունացել է, հնարավոր է՝ վաղն առավոտյան արթնանանք ու լրահոսում տեսնենք հետևյալ վերնագիրը՝ «Հայաստան–Թուրքիա սահմանը բաց է». Միրզոյան

Զանզիբարի նախագահը ժամանել է Երևան

Իրանի և Օմանի արտգործնախարարները քննարկել են Եմենում տեղի ունեցող զարգացումները

ԱԳՄԱ նախարարի տեղակալը հանդիպել է ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենի հետ