Քաղաքականություն

ԲՀԿ-ն ներկայացնող Մհեր Գրիգորյանը որոշել է մնալ և աշխատել Փաշինյանի ղեկավարած կառավարության հետ

2 րոպեի ընթերցում

ԲՀԿ-ն ներկայացնող Մհեր Գրիգորյանը որոշել է մնալ և աշխատել Փաշինյանի ղեկավարած կառավարության հետ

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, ԲՀԿ-ն ներկայացնող Մհեր Գրիգորյանը ցանկություն է հայտնել մնալ և աշխատել Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Բաղրամյան պողոտայում ընթացող հանրահավաքի ընթացքում ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն ներկայացնող նախարարներին աշխատանքից ազատելու որոշումները ստորագրելուց հետո հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ես ցանկանում եմ տեղեկացնել, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ցանկություն է հայտնել մնալ և աշխատել մեզ հետ: Ես առաջարկում եմ ողջունել Մհեր Գրիգորյանի որոշումը»,- ասաց Փաշինյանը:

Բաղրամյան պողոտայում ընթացող հանրահավաքի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրեց ՀՅԴ-ն և ԲՀԿ-ն ներկայացնող նախարարներին աշխատանքից ազատելու որոշումները: Վարչապետը ստորագրեց տնտեսական զարգացման և ներդրումների նախարար, ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանին, գյուղատնտեսության նախարար, ՀՅԴ-ն ներկայացնող Արթուր Խաչատրյանին, արտակարգ իրավիճակների նախարար, ԲՀԿ-ն ներկայացնող Հրաչյա Ռոստոմյանին, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար, ԲՀԿ-ն ներկայացնող Արթուր Գրիգորյանին և տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար, ԲՀԿ-ն ներկայացնող Աշոտ Հոկոբյանին աշխատանքից ազատելու մասին որոշումները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում