Ֆրանկոֆոնիայի գալա համերգի եզրափակիչ հատվածը նվիրված է լինելու Շառլ Ազնավուրին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում Հանրապետության հրապարակում հոկտեմբերի 11-ին կայանալիք գալա համերգի եզրափակիչ հատվածն ամբողջությամբ նվիրված է լինելու աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին: Այս մասին ՀՀ ԱԳՆ-ում հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար, ՖՄԿ գագաթաժողովի անցկացման Արտգործնախարարության աշխատանքային հանձնախմբի ղեկավար Վահագն Մելիքյանը:

«Կոնցեպտուալ առումով հետաքրքիր լուծումներով համերգ է նախատեսված՝ հին Հայաստանից սկսած մինչև մեր օրերը: Ավարտական մասն ամբողջությամբ նվիրված էր լինելու Շառլ Ազնավուրին, նախատեսված էր իր անմիջական մասնակցությունը, իր նվագախմբով: Քանի որ նա միշտ բեմի վրա է եղել, իրեն այդպես է պատկերացրել, ապա մենք այդ մասը պահպանելու ենք: Այնպիսի լուծումներ ենք գտել, որ Շառլ Ազնավուրի բացակայությունը որևէ կերպ չզգացվի: Համերգի այդ հատվածը շատ ավելի մեծ շեշտադրումներով է արվելու: Չեմ բացառում, որ կլինեն նաև աշխարհահռչակ աստղեր, որ կցանկանան իրենց մասնակցությունը բերել: Սա բանակցային պրոցես է, բնականաբար ամբողջական լուծումներ գտնվելու դեպքում կտեղեկացնենք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Վահագն Մելիքյանը:

Համերգի մյուս մասում ելույթ կունենան աշխարհահռչակ երգիչներ Անժելիկ Կիժոն, ով համարվում է Աֆրիկա մայրցամաքի Սելին Դիոնը, Մելոդի Գարդոն, Զազը:

«Խնդրանք մեր բնակչությանը, այդ օրերին բարձր ըմբռնումով մոտենալ կազմակերպչական խնդիրներին: Պատկերացրեք միաժամանակ 40 կետից շարվելու են ավտոշարասյուններ, ամենաբանուկ փողոցներն ուղղակի փակ են լինելու, որովհետև վայրկյանով հաշված ժամանակագրություն կա»,-ասաց նա:

Համերգը տեղի է ունենալու հոկտեմբերի 11-ին՝ ժամը 19.30-ին, Հանրապետության Հրապարակում:

Հայերեն English Français Русский

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով