Սփյուռք

Կիևը հարգանքի տուրք է մատուցել Շառլ Ազնավուրի հիշատակին

1 րոպեի ընթերցում

Կիևը հարգանքի տուրք է մատուցել Շառլ Ազնավուրի հիշատակին

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիևում, Ուկրաինայում Հայաստանի դեսպանատանը հոկտեմբերի 1-ին ծաղիկներ են դրել և մոմավառություն անցկացրել Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի հիշատակին:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով AnalitikaUA.net-ը, միջոցառումը կայացել է Ուկրաինայի հայերի միության, Կիևի հայ համայնքի և Հայ Առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի նախաձեռնությամբ: Մեծ շանսոնյեի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու են եկել Կիևի բնակիչներ, հայ սփյուռքի ներկայացուցիչներ, երիտասարդներ:

Ուկրաինայի հայերի միության նախագահը ցավակցություն է հայտնել Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ. «Ուկրաինայի հայերի միությունը, նախագահ Վիլեն Շատվորյանի գլխավորությամբ, անկեղծ ցավակցություն է հայտնում մաեստրոյի հարազատներին և մտերիմներին: Սա անդառնալի կորուստ է ոչ միայն հայերի, այլև ամբողջ աշխարհի համար: Նա իրավամբ հանդիսանում էր հայ սփյուռքի ամենապայծառ ներկայացուցիչներից մեկը, որի զարգացման մեջ ներդրումը դժվար է գերագնահատել»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում