Մշակույթ

Ազնավուրը մարմնավորում էր Ֆրանսիայի ու Հայաստանի հարաբերությունների ողջ խորությունը. դեսպան

1 րոպեի ընթերցում

Ազնավուրը մարմնավորում էր Ֆրանսիայի ու Հայաստանի հարաբերությունների ողջ խորությունը. դեսպան

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը Շառլ Ազնավուրի մահը մեծ կորուստ է համարել երկու երկրների համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հոկտեմբերի 1-ին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է դեսպանը:

«Քիչ առաջ մենք կորցրեցինք Շառլ Ազնավուրին, ով իր անձով մարմնավորում էր Ֆրանսիայի ու Հայաստանի հարաբերությունների ամբողջ խորությունը, հարստությունն ու մարդկայնությունը: Սա մեծ կորուստ է մեր երկու երկրների և նրա արվեստի սիրահարների համար»,- գրված է գրառման մեջ:

Հոկտեմբերի 1-ին 94 տարեկան հասակում կյանքից հեռացել մեծանուն ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում