Բաքվում հրաբուխ է ժայթքել
1 րոպեի ընթերցում
![Բաքվում հրաբուխ է ժայթքել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/09/948220.jpg)
ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաքվի Ղարադաղյան շրջանում տեղի է ունեցել Տորագայ ցեխային հրաբխի ժայթքումը: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Տեղեկատվության համաձայն՝ ժայթքումը տեղի է ունեցել երկու անգամ՝ առավոտյան ժամը 08:00-ին, ապա՝ ժամը 10:00-ին: Ցեխային հրաբխի շուրջ բնակավայրեր չկան: