Ինովացիա

Հայաստանն այսօր իր կարևոր տեղն ունի աշխարհի ՏՏ քարտեզի վրա 

1 րոպեի ընթերցում

Հայաստանն այսօր իր կարևոր տեղն ունի աշխարհի ՏՏ քարտեզի վրա 

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անկախ Հայաստանի պատմության մեջ մի շարք ոլորտներում մեր երկիրը նշանակալի հաջողություններ է արձանագրել: Դրանցից մեկը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն է, որտեղ վերջին 27 տարիներին Հայաստանի հաջողությունները ամենաակնհայտներից են: Այն, որ Հայաստանը ՏՏ ոլորտի առումով հայտնվեց աշխարհի քարտեզի վրա, և այն փաստը, որ մեր երկիրը ճանաչելի դարձավ համաշխարհային կազմակերպությունների համար, գաղտնիք չէ:

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրենԲագրատ Ենգիբարյանը նշում է, որ Հայաստանը դարձել է մի երկիր, որտեղ հնարավոր է ոչ միայն տալ պատվերներ, այլև ստանալ ՏՏ լուծումներ: «Այսօր Հայաստանում գործունեություն են ծավալում աշխարհում լավագույն ներդրումային հիմնադրամները, լավագույն կազմակերպություններն ու հետազոտական ընկերությունները»,-ասաց նա:

Բագրատ Ենգիբարյանը վստահեցնում է՝ Հայաստանը կարող է տեխնոլոգիական զարգացմամբ մրցունակ երկիր դառնալ: «Մենք պետք է որակական նոր աստիճանի բարձրացնենք այդ ոլորտում մեր կրթությունը, մեր շրջանավարտներին օգնենք, որպեսզի դիմեն մագիստրոսական, ասպիրանտուրական ավելի բարդ խնդիրների լուծող ծրագրերի: Պետք է ոլորտի շեշտադրումը դնել նաև ճարտարագիտության մեջ»,-վստահեցրեց նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում