Բաղանիս գյուղում իրավիճակը հանգիստ է. գյուղացիները հանդիպել են նախարարի հետ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս գյուղում իրավիճակը հանգիստ է: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Բաղանիսի վարչական ղեկավար Նարեկ Սահակյանը:

«Իրավիճակը հանգիստ է, գյուղը բնականոն կերպով շարունակում է իր կենցաղավարությունը: Ժամեր առաջ մեզ մոտ է եղել ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը: Քննարկել ենք կառավարության աջակցության ծրագրերը, թե ինչպես գյուղացիները օգտվեն դրանցից»,- ասաց Նարեկ Սահակյանը:

Նա տեղեկացրեց, որ գյուղնախարարի հետ հանդիպմանը գյուղացիները բարձրացրել են վառելափայտի գների վերանայման հարցը:

Վերջին մի քանի օրերի՝ սեպտեմբերի 13-15-ի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի կողմից դարձյալ գնդակոծվել են Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին տրամադրված տվյալները վկայում են, որ Բաղանիս գյուղում կրակոցներն արձակվել են գյուղի դպրոցի, քաղաքացիական տների ու գյուղ տանող ավտոճանապարհի ուղղությամբ:

Հայերեն

Նոյեմբերի 13-ի միջոցառումների անոնս

Մոլդովայի կառավարությունը վավերացրել է Ուկրաինայի հետ  ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիրը. Moldpres

Էստոնիայի վարչապետը հայտարարել է, որ ԵՄ-ից Ռուսաստանի հետ պետք է բանակցեն Կոշտան և Կալասը

Լիտվայի նախագահը ողջունել է Փաշինյանի և Ալիևի ջանքերը՝ Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու ուղղությամբ

Ֆրանսիայի կայարաններից մեկում ռումբի մասին ահազանգ է ստացվել

Փաշինյանն ու Միխալը քննարկել են Հայաստան-Էստոնիա համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր

Անթալիայում կայացած COP31-ում Հայաստանը ներկայացրել է COP17-ի արդյունքները

Բուլղարական RSV 421 նավն Անթալիայից ուղևորվել է Անտարկտիդա. BTA

Լիտվայի նախագահը դեմ է արտահայտվել Ռուսաստանին սահմանակից երկրներից ՆԱՏՕ-ի ուժերի դուրսբերմանը

Rate.Trading. Խոշոր գործարքներ՝ փոխարժեքի ռիսկերի թվային կառավարմամբ