Հասարակական

Բաղանիս գյուղում իրավիճակը հանգիստ է. գյուղացիները հանդիպել են նախարարի հետ

1 րոպեի ընթերցում

Բաղանիս գյուղում իրավիճակը հանգիստ է. գյուղացիները հանդիպել են նախարարի հետ

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս գյուղում իրավիճակը հանգիստ է: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Բաղանիսի վարչական ղեկավար Նարեկ Սահակյանը:

«Իրավիճակը հանգիստ է, գյուղը բնականոն կերպով շարունակում է իր կենցաղավարությունը: Ժամեր առաջ մեզ մոտ է եղել ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը: Քննարկել ենք կառավարության աջակցության ծրագրերը, թե ինչպես գյուղացիները օգտվեն դրանցից»,- ասաց Նարեկ Սահակյանը:

Նա տեղեկացրեց, որ գյուղնախարարի հետ հանդիպմանը գյուղացիները բարձրացրել են վառելափայտի գների վերանայման հարցը:

Վերջին մի քանի օրերի՝ սեպտեմբերի 13-15-ի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի կողմից դարձյալ գնդակոծվել են Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին տրամադրված տվյալները վկայում են, որ Բաղանիս գյուղում կրակոցներն արձակվել են գյուղի դպրոցի, քաղաքացիական տների ու գյուղ տանող ավտոճանապարհի ուղղությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում