Տարածաշրջանային

Սերգեյ Լավրով. «Մոսկվան պատրաստվում է պարզել Թբիլիսի մտադրություններըե

1 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվան մտադիր է վրացական կողմից պարզաբանումներ ստանալ վրաց-աբխազական եւ վրաց-հարավօսական հակամարտությունների գոտու իրադրության վերաբերյալ: Այդ մասին, ինչպես հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, հայտարարել է ՌԴ-ի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: «Այն բանից հետո, երբ վրացական կողմը հրաժարվեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակում հանդիպել ՌԴ-ի արտգործնախարարի հետ, վրացական պատվիրակությունը դիմել է նման շփման համար նոր ժամանակ տալու խնդրանքովե,- ասել է Լավրովը: Նա նշել է, որ առաջիկա հանդիպմանը քննարկվելու է այն «անհանդուժելի իրադրությունըե, որն ստեղծվել է վրաց-աբխազական եւ վրաց- հարավօսական հակամարտությունների շուրջ, նաեւ այն ջանքերը, որ ձեռնարկում է վրացական կողմը «այդ իրադրությունն ապակայունացնելուե համար: «Դրան զուգահեռ հաղորդումներ են ստացվում այն մասին, որ արագ տեմպերով ավելացվում է վրացական բանակի ու հատուկ ծառայությունների սպառազինությունը, ինչը շատ տհաճ մտքեր է ծնում: Ցանկանում եմ, որ վրացի պաշտոնակիցս լիակատար պարզություն մտցնի Թբիլիսի մտադրությունների հարցումե,-հավելել է ՌԴ-ի արտգործնախարարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում