Սպորտ

Հայաստանի երկու բռնցքամարտիկները ոսկե մեդալներ են նվաճել Թուրքիայում

1 րոպեի ընթերցում

Հայաստանի երկու բռնցքամարտիկները ոսկե մեդալներ են նվաճել Թուրքիայում

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բռնցքամարտի հավաքականի երկու ներկայացուցիչները հաղթանակ են տոնել Թուրքիայի միջազգային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ստամբուլում ընթացող միջազգային խոշոր մրցաշարում Հայաստանը ներկայացնող 52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը եզրափակիչ մենամարտում հաղթեց թուրք բռնցքամարտիկին ու նվաճեց ոսկե մեդալ: Եզրափակչում իր մրցակցին գերազանցեց նաև 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը:

Ավելի վաղ բրոնզե մեդալ էր նվաճել Հայաստանի հավաքականի անդամ, 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի մասնակից, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Բաչկովը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում