Փորձագետի կարծիքով` միայն ատոմային էլեկտրակայանը և մեծ հիդրոկայանները կարող են հանդիսանալ երաշխավորված հզորության աղբյուր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում էներգետիկայի ՄԱԿ-ի ազգային փորձագետ Արա Մարաջանյանի խոսքով` ատոմային էլեկտրակայանը հանդիսանում է երաշխավորված հզորության աղբյուր, որը թույլ է տալիս պլանավորել ծրագրեր կազմել երկրի զարգացման համար:

Ւնչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Մարաջանյանը նշեց, որ վերականգնվող էներգետիկայի զարգացումը չի կարող փոխարինել ատոմային էլեկտրակայանին:

«Հայակական ատոմային կայանը, ինչպես նաև Որոտանի կասկադը հանդիսանում են առաջին հերթին երաշխավորված հզորության աղբյուր, որը կախված չէ ընթացիկ էներգամատակարարումից: Ոչ արևային էներգետիկան, ոչ հողմային էներգետիկան, ոչ փոքր հիդրոէներգետիկան այդպիսին չեն կարող լինել: Կամ նոր ատոմային բլոկը, կամ մեծ հիդրոկայանը կարող են հանդիսանալ երաշխավորված հզորության աղբյուր»,- ասաց փորձագետը:

Նա նշեց, որ Հայկական ատոմակայանը, Սևան-Հրազդան և Որոտան կասկադները միասին հանդիսանում են Հայաստանում ցածր էլեկտրաէներգիայի սակագնով աշխատող կայաններ և դրանով թեթևացնում են սպառողների բեռը:

«2017 թվականին ԱԷԿ-ն արտադրել է 2.4 միլիարդ կվտ/ժամ էլեկտրաէներգիա` 37.5 տոկոսը ընդհանուր գեներացիայից և աշխատել մոտ 16.6 միլիարդ դրամ գումար` 6,9 դրամ 1 կվտ/ժամի պարագայում: Դա 4.5-5 անգամ ավելի էժան է, քան, օրինակ, Հրազդանի 5-րդ բլոկը և Երևանի ջերմաէլեկտրակենտրոնը»,- ասաց փորձագետը:

Հայերեն

Հայաստանի ներդրումային և ֆինանսական երկրորդ համաժողովի գրանցումը բաց է

Գևորգ Պապոյանը Դուբայում մասնակցել է Ամենամյա ներդրումային համաժողովի բացման արարողությանը

Իրանը պատվիրակություն է ուղարկել Կատար անհետացած իրանցի օդաչուների ճակատագիրը պարզելու համար

Համլետ Սահակյանն ազատվել է ՊԵԿ փոխնախագահի պաշտոնից և նշանակվել ֆինանսների նախարարի տեղակալ

Կաբարդինո Բալկարիայում ձնահյուսի տակ զոհված լեռնագնացների թիվը հասել է 11-ի

Շվեյցարիան շարունակում է աջակցել Հայաստանում բարեփոխումների օրակարգին․ Անդրեա Բարբարա Բաումանի

Վահագն Ալեքսանյանն ու Անդրեա Բարբարա Բաումանին անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգին

Հեծանվասպորտի օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը կժամանի Հայաստան՝ որպես «Tour of Armenia 2026»-ի պաշտոնական դեսպան

ԱՄԷ-ն Իրանի հարձակումներից հետո կառուցում է առևտրային և էներգետիկ այլընտրանքային ուղիներ

Հովհաննես Յուքինյանը նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի մամուլի քարտուղար