Հասարակական

ԱԺ-ն Սահմանադրական դատարանի դատավոր ընտրեց Արման Դիլանյանին

1 րոպեի ընթերցում

ԱԺ-ն Սահմանադրական դատարանի դատավոր ընտրեց Արման Դիլանյանին

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը ՍԴ դատավոր ընտրեց Արման Դիլանյանին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նա ընտրվել է փակ քվեարկությամբ:

Ժամանակավոր հաշվիչ հանձնախմբի նախագահ Գագիկ Մելիքյանը ներկայացրեց քվեարկության արդյունքները: 105 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 88-ը: Քվեատուփում առկա է եղել հենց այդքան քվեաթերթիկ, կողմ է քվեարկել 81-ը, դեմ` 7 պատգամավոր:

Դիլանյանը պաշտոնը ստանձնեց ԱԺ ամբիոնից երդման արարողությամբ:

Փակ քվեարկությունն անցկացվել էր սեպտեմբերի 12-ին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում