Հայաստանի ուսումնական հաստատությունների դիպլոմները ճանաչելի են դառնալու Տաջիկստանում. Արայիկ Հարությունյանը ԱԺ-ում ներկայացրեց նոր նախագիծ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օրենքի նոր նախագծով Հայաստանում և Տաջիկստանում ուսումնական հաստատությունների դիպլոմները փոխճանաչելի են դառնալու: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «ՀՀ կառավարության և Տաջիկստանի կառավարության միջև կրթության որակավորումների, գիտական աստիճանների և գիտական կոչումների փոխճանաչելիության, համադրելիության մասին համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը ԱԺ-ում ներկայացրեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:

«Դրանով ճանաչվում են կրթության բոլոր մակարդակների ավարտական վկայագրերը, դիպլոմները: Կողմերը գիտության և կրթության ոլորտում ակտիվ համագործակցելու նպատակով ստանձնում են մի շարք պարտավորություններ, փոխադարձաբար ճանաչում են հիմնական, միջնակարգ կրթության վկայագրերը, նախնական մասնագիտական և արհեստագործական կրթության մասին վկայագիրը և ներդիրը, ստացած կրթության ծավալը և բովանդակությունը արտացոլող ակադեմիական տեղեկանքը, բակալավրիատի և մագիստրատուրային դիպլոմները»,-ներկայացրեց Հարությունյանը:

Նրա կարծիքով` շատ կարևոր է Կենտրոնական Ասիայի պետությունների հետ առանձին փոխճանաչման համաձայնագրերի ստորագրումը: Դա թույլ է տալիս լուծել կառավարության առաջնահերթություններից` կրթության ոլորտում բարձրագույն կրթության միջազգայնացումը:

Ներկայում Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում սովորում է Տաջիկստանից ժամանած վեց ուսանող:

Պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հետաքրքրվեց այլ պետությունների հետ շարունակաբար նման համաձայնագրեր կնքելու հեռանկարների մասին: Նախարարը նշեց, որ կոնկրետ ինֆորմացիա տրամադրել չի կարող, բայց աշխատանքներ կատարում են նաև այլ երկրների հետ:

Հայերեն English Русский

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին

Ռուսաստանի և Եգիպտոսի նախագահները քննարկել են խոշոր նախագծերի իրականացումը

«Tour of Armenia»-ի երկրորդ օրը շուրջ 177 կմ երկարությամբ երթուղին առաջինը հաղթահարել է իտալացի Ֆեդերիկո Իակոմոնին

Իրանը և Պարսից ծոցի երկրները սեպտեմբերի 14-ին կքննարկեն նավագնացության հարցը Հորմուզում

Հայաստանի և Լեհաստանի ԶՈՒ գլխավոր շտաբների պետերի միջև հանդիպում է կայացել

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ստորին պալատը մերժել է էվթանազիայի մասին օրինագիծը

Ռուսաստանի Դաշնության և Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահները հանդիպել են

Կյանքից հեռացել է Նորվեգիայի արքայադուստր Աստրիդը

Հութիները հայտարարել են Կարմիր ծովի ևս վեց շրջան գրավելու մասին

Մանվել Քեշիշյանն ազատվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ռազմավարական հաղորդակցության վարչության պետի պաշտոնից