Նաիրա Զոհրաբյանը տեսնում է Երևանը եվրոպական մշակութային և տուրիզմի կենտրոն դարձնելու բոլոր հնարավորությունները

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը կարծում է, որ Երևանի խնդիրները շատ են: Նրա խոսքով՝ բացի այն տեսանելի խնդիրներից, որոնց երևանցիներն ամեն օր բախվում են, կան նաև չերևացող խնդիրներ: Սեպտեմբերի 9-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Նաիրա Զոհրաբյանն ընդգծեց, որ Երևանը կենդանի օրգանիզմ է, որի արյունատար համակարգը խախտված է: «Տարբեր քաղաքային իշխանություններ փորձել են ընդամենը ստենտներ տեղադրելով կարճաժամկետ լուծումների գնալ, բայց այլևս պահանջվում են երկարաժամկետ և խորքային լուծումներ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Զոհրաբյանը:

Երևանի հիմնական խնդիրներից Նաիրա Զոհրաբյանն առանձնացրեց տրանսպորտի, աղբահանության, բնակֆոնդի, վերելակային տնտեսությունների հետ կապված խնդիրները: Զոհրաբյանը կարևորեց նաև Երևանի կանաչապատման խնդիրը: «Մենք բոլոր խնդիրների վերաբերյալ առաջարկում ենք լուծում և մատնացույց ենք անում այն ռեսուրսները, այն ներդրողներին, ովքեր պատասխանատվություն ստանձնել են ներդրումներ անել՝ այդ խնդիրները լուծելու համար»,- ընդգծեց Զոհրաբյանը:

Նա հավելեց՝ եթե իրեն հարցնեն, թե Երևանի որ խնդիրներն են առաջնահերթ լուծում պահանջում, Նաիրա Զոհրաբյանն ընդգծեց, որ 5-6 խնդիր կա, որոնք պետք է շատ արագ օպերատիվ լուծում ստանան: «Մենք մեր ծրագրում փորձել ենք այդ առաջնային խնդիրները ներառել: Երևանի սոցիալական խնդիրները, Երևանն ապրելու համար հարմարավետ դարձնելու խնդիրներն այնքան մեծ են, որ մենք մոռանում ենք մի շատ կարևոր բան: Երևանն ունի բոլոր հնարավորությունները դառնալ եվրոպական մշակույթի և տուրիզմի կենտրոններից մեկը: Դա միանշանակ է: Մենք փորձել ենք նաև դա չմոռանալ, չմոռանալ Երևանի պատմամշակութային արժեքը, որը մենք ամեն օր կորցնում ենք»,- մանրամասնեց Նաիրա Զոհրաբյանը:

ԲՀԿ-ի համամասնական ցուցակի երկրորդ համարը զբաղեցնող Պետրոս Ղազարյանն իր հերթին նշեց՝ իրենց նպատակն է խաղաղ, մրցակցային, ազնիվ ընրություններ անցկացնելը։

«Մեր նպատակն է խաղաղ, մրցակցային, ազնիվ ընրություններ անցկացնելը, որի ավարտին բոլոր ուժերը կշնորհավորեն հաղթողներին, կամ հաղթողին, և մենք արդեն նոր մշակույթ կձևավորենք ընտրական առումով։ Սա նաև կլինի ամենամեծ հարվածը հակահեղափոխությանը․ եթե մենք կարողանանք անցկացնել միջազգային չափանիշների ընտրություններ, ապա սա կլինի հեղափոխության ամենամեծ հաղթանակը», - ասաց Ղազարյանն՝ ընդգծելով, որևէ ֆեյքային պատերազմի մեջ չեն մտնելու, որևէ մեկին չեն սևացնելու, սևացնողներին էլ չեն պատասխանելու, իրենց քննադատությունը կապված է լինելու միայն ծրագրերի հետ։

Պետրոս Ղազարյանը վստահություն հայտնեց, որ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերն ունեն Երևանը շենացնելու անկեղծ ցանկություն՝ շեշտելով, որ իրենք հարգանքով են վերաբերվում իրենց բոլոր մրցակիցներին:

Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 23-ին: Ընտրություններին կմասնակցի 12 քաղաքական ուժ՝ 4 դաշինք և 8 կուսակցություն։ Քարոզարշավը կմեկնարկի սեպտեմբերի 10-ին, կավարտվի սեպտեմբերի 21-ին։

Հայերեն Русский

Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղի դեպքերի 4-րդ փուլում հայտնաբերման ցուցանիշը նվազել է

ՀՀ ՊԵԿ նախագահը ՄԹ դեսպանի և Համաշխարհային բանկի առաքելության ներկայացուցիչների հետ քննարկել է հարկային և մաքսային վարչարարության վերափոխման առաջնահերթությունը

Քվեբեկի խորհրդարանի ընտրություններում հաղթել են Կանադայից նահանգի անջատման կողմնակիցները

Մինչև 2021 թվականը կառուցված ինքնակամ շինությունների հաշվառման վերջնաժամկետը դեկտեմբերի 31-ն է․ Կադաստրի կոմիտե

Նարեկ Կարապետյանը Շաքիում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ քննադատել է պատասխանատու մարմինների գործունեությունը

Մակրոնը Զելենսկու հետ հեռախոսազրույցում լիակատար աջակցություն է հայտնել Ուկրաինային

ԱՄՆ-ն հայտարարել է, որ Իրանի հետ գործեր վարող հաստատությունները կարող են ենթարկվել պատժամիջոցների

Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման տարածաշրջանային թիրախներին

Իսպանիայում բողոքի ակցիան վերաճել է ոստիկանության հետ բախումների

ՀՀ ԱԺ նախագահը Շաքիում ադրբեջանցի զինծառայողի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը որակել է հանցագործություն