«Իմ քայլը» դաշինքն առաջարկում է Երևանում կարևոր հարցերը լուծել հանրաքվեով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իմ քայլ»-ը դաշինքն Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում հաջողության հասնելու դեպքում առաջարկում է Երևանի վերաբերյալ հանրային մեծ հնչեղություն ունեցող հարցերը որոշել քաղաքային հանրաքվեի միջոցով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝«Իմ քայլը» դաշինքի ավագանու թեկնածուների սեպտեմբերի 9-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը:

«Մենք ինքներս միաձայն չենք որոշելու, սա պետք է անենք բոլորով՝ երևանի բնակիչներով: Հանրաքվեները տեղի է ունենալու երկու մասով. առաջին մասը լինելու է թվային՝ Երևանի քաղաքապետարանի կայքէջում, իսկ առավել մեծ հարցերի շուրջ հանրաքվեները լինելու են ֆիզիկական մասնակցության միջոցով: Քվեաթերթիկում միանգամից կարող է լինել նույնիսկ 10 հարց, որպեսզի մայրաքաղաքի բյուջեի վրա շատ թանկ չնստի»,- ասաց նա:

Մարությանի խոսքով՝ դաշինքն իր նախընտրական ծրագիրը գրելիս հաշվի է առնել մի շարք կարևոր սկզբունքներ:

«Մենք մեր ծրագիրը գրելիս մի քանի կարևոր սկզբունքներ ենք հաշվի առել. մշտապես գործել քաղաքի կառավարման արդյունավետության բարձրացմանը միտված, որոշումներ կայացնելիս առաջնորդվել մարդկանց իրավունքների, շրջակա միջավայրի պաշտպանությամբ և հոգատարությամբ, ապահովել քաղաքի կառավարման ներառականությունը, աշխատանքում լինել թափանցիկ և հաշվետու, Երևանը դարձնել հարմարավետ, իսկ այցելուների համար՝ ճամփորդական ուղենիշ»,- նշեց Մարությանը:

Թեկնածուի խոսքով՝ «Իմ քայլը» դաշինքի ցուցակում հնարավորինս ընդգրկվել են այն մարդիկ, ովքեր տարիներ շարունակ պայքարել են Հայաստանում կատարվող անարդարությունների դեմ:

«Մեր ցուցակում մարդիկ են, ովքեր միասին տարիներ պայքարել են այս օրվա համար, նաև մարդիկ, ովքեր մտահոգ են Երևանի ապագայով ու ունեն շատ բարձր պրոֆեսիոնալիզմ տարբեր ոլորտներում»,- ասաց Հայկ Մարությանը:

Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 23-ին: Ընտրությունների քարոզարշավի պաշտոնական մեկնարկը կտրվի սեպտեմբերի 10-ին:

Հայերեն Русский

Իրաքն ավելի քան 50 տարի անց վերսկսում է բեռնափոխադրումները Պարսից ծոցում

Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Ակբա բանկի նոր գլխամասային գրասենյակի բացման արարողությանը

Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են էներգետիկայի, տրանսպորտային և ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում համագործակցությունը

Առաջիկա օրերին Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ

Ռուսաստանի ԱԳՆ-ն և ՊՆ-ն Կիևում դեսպանատներին զգուշացրել են վտանգի մասին. Պեսկով

ԱՄՆ հատուկ բանագնացը հայտնել է, որ Թրամփը նախատեսում է այցելել Ուզբեկստան

ՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են Շաքի բնակավայրում տեղի ունեցած դեպքի հետևանքով հրազենային վիրավորում ստացած կնոջը

ՌԴ-ն և Ուկրաինան հայտնել են նոր հարվածների մասին. Մոլդովայում սահմանային անցակետում արկ է ընկել

Ժանտախտ. ինչ պետք է իմանալ հիվանդության և Իրկուտսկում արձանագրված մահվան դեպքի մասին

Պետք է առաջնորդվել Ռոսպոտրեբնադզորի հայտարարություններով. Պեսկովը` ժանտախտի վարակի հետ կապված լուրերի մասին