Որևէ մեկին թույլ չենք տա Հայաստանի հետ սպառնալիքների լեզվով խոսել. Փաշինյանը Մոսկվայում անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորմանը

2 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում հայ գործարարների հետ հանդիպմանը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաբի հակամարտության կարգավորմանը: Ինչպես Մոսկվայից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ իրեն հաճախ են հարցնում՝ Հայաստանը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում պատրա՞ստ է փոխզիջումների:

«Ես, այդ հարցին պատասխանելիս, միշտ հարկ եմ համարում ընդգծել, որ առաջինը պետք է Ադրբեջանին հարցնել՝ արդյոք նա պատրա՞ստ է փոխզիջումների, որովհետև այն իրավիճակում, երբ Ադրբեջանն անընդհատ սպառնալիքներ է հնչեցնում Հայաստանի և Արցախի հասցեին, որևէ ձևով ասել, որ Հայաստանը պատրաստ է փոխզիջումների, կնշանակի թուլություն ի ցույց դնել: Մենք երբեք դա չենք անի: Եվ ասում ենք, որ Հայաստանի հետ որևէ մեկը չի կարող խոսել սպառնալիքների լեզվով: Մենք դա ուղղակի թույլ չենք տա»,- ասաց ՀՀ վարչապետը:

Վարչապետը նաև նշեց, որ ապագայում Արցախը պատկերացնում է որպես Հայաստանի մաս: «Ինչ վերաբերվում է ապագա մեր պատկերացումներին, ես նախկինում էլ ասել եմ, որ պատկերացնում եմ Արցախը որպես Հայաստանի մաս: Իսկ այդ ճանապարհը կարող է բաղկացած չլինել մեկ քայլից, այն կարող է բաղկացած լինել երկու կամ երեք քայլից, բայց ապագայի մեր տեսլականը միանշանակ դա է: Եվ այստեղ որևէ կասկած չի կարող լինել»,- եզրափակեց վարչապետը:

Հայերեն English

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան