Նիկոլ Փաշինյանը ՀՀ անձնագրեր է հանձնել Արսինե Խանջյանին և Ատոմ Էգոյանին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 6-ի երեկոյան Հայաստանի Հանրապետության անձնագրեր է հանձնել հայտնի դերասանուհի Արսինե Խանջյանին և կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանը: