Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին հաղթանակով մեկնարկեց Ազգերի լիգայում

2 րոպեի ընթերցում

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին հաղթանակով մեկնարկեց Ազգերի լիգայում

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում Ազգերի լիգայի առաջին խաղում հյուրընկալեց Լիխտենշտեյնին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի հավաքականը մեկնարկում առավելություն ուներ, ինչի մասին խոսում էր նաև վիճակագրությունը: Հանդիպման 30-րդ րոպեին հեռահար, իրեն բնորոշ դիպուկ հարվածով հանդիպման հաշիվը բացեց Մարկոս Պիզելին: Լիխտենշտեյնը կարողացավ օգտագործել իր հնարավորությունը 33-րդ րոպեին՝ օգտվելով պաշտպանների սխալից: Գոլն իր ակտիվում գրանցեց Սանդրո Վոլֆինգերը: Թիմերը հանգստի գնաին ոչ-ոքի՝ 1:1 հաշվով:

Երկրորդ կեսում առավելությունն ակնհայտ Հայաստանի հավաքականի կողմն էր: Ազգային ընտրանու ավագ Հենրիխ Մխիթարյանը ստացավ 11-մետրանոց հարվածի իրավունք, որը չկարողացավ իրացնել: Իսկ ահա խաղի 73-րդ րոպեին Լիխտենշտեյնը մնաց 10 ֆուտբոլիստով՝ երկրորդ դեղին քարտը ստացավ և խաղադաշտից հեռացվեց թիմի ավագ Միշել Պոլվերինոն: Այդ ժամանակ միայն մեր ընտրանին, վերջիվերջո, կարողացավ առավելությունը գոլի վերածել: 76-րդ րոպեին գոլը խփեց Տիգրան Բարսեղյանը:

Վարդան Մինասյանի սաները հաղթանակով մեկնարկեցին Ազգերի լիգայում՝ 2:1:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը իր հաջորդ հանդիպումը Ազգերի լիգայում կանցկացնի սեպտեմբերի 9-ին՝ արտագնա խաղում մրցելով Մակեդոնիայի հետ:

Վարվառա Հայրապետյան

Լուսանկարը՝ Armenpress

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում