Արծվիկ Մինասյանը հարկերից ազատելու վերաբերյալ հայ-ամերիկյան համաձայնագրերը շատ ավելի լայն շրջանակում է տեսնում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ներդրումների պաշտպանության և հարկերից ազատելու վերաբերյալ հայ-ամերիկյան համաձայնագրերի շատ ավելի լայն աշխարհագրություն է պատկերացնում:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը:

Պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչ փուլում են գտնվում կրկնակի հարկումից խուսափելու հայ-ամերիկյան բանակցությունները, Մինասյանը պատասխանեց, որ ամերիկյան կողմի հետ կրկնակի հարկման վերացման վերաբերյալ բանակցություններն ընթացքի մեջ են:

«Այստեղ երկու-երեք նուրբ հարց կա, որոնք բանակցությունների փուլում են, և չէի ուզենա այս պահին բարձրաձայնել դրանց մասին: Հարցն այն է, որ հայ-ամերիկյան համաձայնագրերի շրջանակում դեռևս ամբողջ պոտենցիալը չենք իրականացրել, բայց նաև կարևոր է, որպեսզի իրականացնենք առավել մեծ թափով աշխատանքներ: Եվ, առհասարակ, երկկողմ ներդրումների պաշտպանության և հարկերից ազատելու մասին համաձայնագրերի շատ ավելի լայն աշխարհագրություն ենք պատկերացնում, ինչը թույլ կտա մեծացնել մեր հնարավորությունները: Եթե ոչ այս տարի, ապա մինչև հաջորդ տարվա կեսերը կունենանք նաև առևտրային ներկայացուցչություն ԱՄՆ-ում, ինչը հնարավորություն կտա շատ ավելի մոտիկից ու անմիջականորեն աշխատելու թե՛ ամերիկյան ներդրողների, թե՛ բիզնես հանրության հետ»,- նշեց Մինասյանը:

Հայերեն

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը նախազգուշացրել է ԱԲ-ի սպառնալիքների մասին

Հայաստանի ներդրումային և ֆինանսական երկրորդ համաժողովի գրանցումը բաց է

Գևորգ Պապոյանը Դուբայում մասնակցել է Ամենամյա ներդրումային համաժողովի բացման արարողությանը

Իրանը պատվիրակություն է ուղարկել Կատար անհետացած իրանցի օդաչուների ճակատագիրը պարզելու համար

Համլետ Սահակյանն ազատվել է ՊԵԿ փոխնախագահի պաշտոնից և նշանակվել ֆինանսների նախարարի տեղակալ

Կաբարդինո Բալկարիայում ձնահյուսի տակ զոհված լեռնագնացների թիվը հասել է 11-ի

Շվեյցարիան շարունակում է աջակցել Հայաստանում բարեփոխումների օրակարգին․ Անդրեա Բարբարա Բաումանի

Վահագն Ալեքսանյանն ու Անդրեա Բարբարա Բաումանին անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգին

Հեծանվասպորտի օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը կժամանի Հայաստան՝ որպես «Tour of Armenia 2026»-ի պաշտոնական դեսպան

ԱՄԷ-ն Իրանի հարձակումներից հետո կառուցում է առևտրային և էներգետիկ այլընտրանքային ուղիներ