Հայաստանի հետ հարաբերություններում Գերմանիան պատրաստ է անցում կատարել գործնական քայլերի

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Անգելա Մերկելի` Գերմանիայի կանցլերի պաշտոնում առաջին այցը Հայաստան փաստեց փոխըմբռնման, երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցության հետագա խորացման պատրաստակամության մասին:

Հատկանշական է, որ այցը կրում էր հիմնականում ճանաչողական բնույթ և նպատակ էր հետապնդում նոր խթան հաղորդել հարաբերություններին՝ մշակելով օրակարգ, որը կնախատեսի համագործակցության առավել զարգացմանն ուղղված հստակ գործողություններ: Ինչպես Անգելա Մերկելն իր խոսքում նկատեց, «երկուստեք կարևորվեց գործը և հաջողվեց ուղենշել և որոշակիացնել այն բոլոր ոլորտները, կետերը, որտեղ մենք կարող ենք ավելի խորացված համագործակցել միմյանց հետ»:

Խոսքից գործին անցնելու համատեքստում բավական կարևոր էր այն հանգամանքը, որ Հայաստան կատարած այցի ընթացքում Գերմանիայի կանցլերին ուղեկցում էր տնտեսական պատվիրակություն, ինչը նշանակում է, որ սա կարող է Հայաստանում գերմանական նոր ներդրումների և երկկողմ տնտեսական ծրագրերի նախաձեռման սկիզբ դնել: Թերևս պատահական չէր ՀՀ վարչապետի շեշտադրումն առ այն, որ Հայաստանը պատրաստ է հարթակ լինել գերմանական ընկերությունների համար, որոնք ցանկանում են մուտք գործել ԵԱՏՄ, ինչպես նաև իրանական շուկաներ։

Ինչ վերաբերում է քաղաքական համագործակցությանը, ապա Գերմանիայի կանցլերը մատնանշեց, որ Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումների ֆոնին մեծացել է Գերմանիայի շահագրգռվածությունն` էլ ավելի խորացնելու համագործակցությունը Հայաստանի հետ: Մերկելը վստահեցրեց, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները երկրում իրականացվող բարեփոխումների հարցում վայելում են Գերմանիայի լիարժեք աջակցությունը. «Գերմանական կողմը ցանկանում է ձեզ ուղեկից լինել այդ խիզախ փոփոխությունների ճանապարհին և լինել աջակից գործընկեր հայաստանյան հետագա զարգացումների հարցում»:

Քաղաքական համագործակցության տեսանկյունից կարևոր էր նաև հայկական կողմից արված այն շեշտադրումը, որ «Հայաստանի Հանրապետությունն արտաքին քաղաքականութունը որևէ գործընկերոջ հետ չի իրականացնում մեկ այլ գործընկերոջը հակակշռելու նպատակով»: Իր հերթին, Գերմանիայի կանցլերը նկատեց. «Հայաստանը կարող է օրինակ ծառայել, թե ինչպես կարելի է լավ համագործակցություն իրականացնել Ռուսաստանի հետ և միաժամանակ լավ համագործակցել Եվրամիության հետ»:Մերկելի նման դիտարկումն, իհարկե, փաստում է այս մասին, որ բազմավեկտոր քաղաքականություն վարելու հարցում ՀՀ-ն վայելում է Գերմանիայի և ընդհանրապես ԵՄ աջակցությունը: Այս համատեքստում կարևոր էր նաև Մերկելի դիտարկումն առ այն, որ Գերմանիան պատրաստակամ է աջակցել Հայաստանին նաև Եվրամիության հետ կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրն արդյունավետ կիրարկելու ճանապարհին:

Կարևոր է անդրադառնալ նաև Ղարաբաղյան հակամարտության հարցում Մերկելի կողմից հնչած շեշտադրումներին` մասնավորապես խնդիրները երկխոսության միջոցով լուծելու կարևորությանը: Մինչդեռ ադրբեջանական կողմի՝ վերջին շրջանում առավել ակտիվացած ագրեսիվ քաղաքականությունը՝ թե′ հայտարարությունների և թե′ գործողությունների մակարդակում, իհարկե, հակասում է Մերկելի կողմից հնչած այս տեսակետին: Գերմանիայի կանցլերն իր խոսքում հայտարարեց, որ իրենք պատրաստ են Ղարաբաղյան հակամարտության հարցում ստանձնել «քաղաքական պատասխանատվություն»: Գերմանիայի կանցլերի այս հայտարարությունը կարևոր է ադրբեջանական կողմի ագրեսիվ կեցվածքին համարժեք արձագանքելու անհրաժեշտության տեսանկյունից:

Ամփոփելով` կարող ենք փաստել, որ հայ-գերմանական հարաբերությունների զարգացման այս փուլում, երբ առկա է երկկողմ ըմբռնման բարձր մակարդակ, ստեղծվել են առավել լայն հնարավորություններ՝ նոր թափ հաղորդելու երկկողմ և բազմակողմ հարաբերություններին:

Լիանա Հովհաննիսյան

Հայերեն

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ

Մոլդովայի կառավարությունը բանակցություններ է սկսում ՆԱՏՕ-ի հետ՝ գաղտնի տեղեկատվության փոխանակման վերաբերյալ․ Moldpres

Պուտինը կառավարությանը հանձնարարել է աջակցել լոգիստիկ կենտրոնների վերակառուցմանը

Օգոստոսի 20-ի միջոցառումների անոնս

Բուլղարիայի ՆԳ նախարարը հայտնել է, որ Բեզմերի ավիաբազայի անվտանգության համար ձեռնարկվել են բոլոր հնարավոր միջոցները. BTA

Եվրոպական միությունը և ՄԱԿ-ի գործընկերները մեկնարկում են Հայաստանում օդի որակի բարելավմանն ուղղված նոր նախաձեռնություն

Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան