Սևանա լճից մինչև 40 մլն խմ լրացուցիչ ջրառ կիրականացվի. Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտ է համարում արագ «ջրային մաֆիային» կապիտուլյացիայի ենթարկելը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հավանություն տվեց Սևանա լճից մինչև 40 մլն խմ լրացուցիչ ջրառ իրականացնելու որոշմանը:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս որոշումը որակեց ամենացավալին իր կառավարության համար:

«Սա, երևի մեր կառավարության օրակարգում երբևէ եղած ամենաանցանկալի հարցերից է: Կառավարությունը, երևի, 1,5 ամիս մի քանի անգամ տարբեր ֆորմատներով քննարկել է այն իրավիճակը, որ ստեղծվել է ոռոգման համակարգում, և մենք խնդիր ու քաղաքական դիրքորոշում ունեինք ամեն ինչ անել, որ Սևանա լճից հավելյալ ջրառ իրականացնելու անհրաժեշտություն չառաջանա ու հարցերը լուծվեն առանց նման որոշման», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ քննարկումները բուռն էին: «Դրանց արդյունքում մեզ համար ակնհայտ դարձավ՝կա որոշակի ռիսկ, որ մենք կարող ենք գյուղատնտեսության համար բավականին բարդ և փակուղային իրավիճակ ստեղծել, որը մյուս կողմից փակուղային է կառավարության համար կրկնակի, մի դեպքում՝ գյուղատնտեսության համար, մյուս դեպքում՝ այն քաղաքական համոզմունքի համատեքստում, որ Սևանա լճին չի կարելի վերաբերվել որպես ջրի տարա, և, ցավոք, մեր ոռոգման համակարգի գործունեությունը բազմաթիվ հարցեր է առաջացնում, և մենք պետք է անպայման այդ հարցերի պատասխանները ստանանք», - ասաց վարչապետը՝ հավելելով, որ ոռոգման համակարգում պետք է լինեն լրջագույն լուծումներ:

«Պետք է հասկանանք, թե ինչքանով է իրականությանը համապատասխանում, ինչպես մամուլն է շրջանառում, ՀՀ-ում «ջրային մաֆիայի» գոյությունը, և եթե այդպես է՝ միանշանակ է, որ այդ «ջրային մաֆիան» պետք է շատ արագ կապիտուլյացիայի ենթարկվի», - ասաց Նիկոլ Փաշինյանը:

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում